Հենց դա է դիմադրության շարժման մինչ այսօր արձանագրած հաջողությունը. պայքարը տվեց իր արդյունքը

Հենց դա է դիմադրության շարժման մինչ այսօր արձանագրած հաջողությունը. պայքարը տվեց իր արդյունքը

Հենց դա է դիմադրության շարժման մինչ այսօր արձանագրած հաջողությունը. պայքարը տվեց իր արդյունքը

Վերջին հանրահավաքից հետո, երբ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքում են, եւ շարժումը նոր մարտավարություն է որդեգրում, շատերի մոտ հուսահատություն ու հիասթափություն առաջացան: Մարդիկ, հատկապես նրանք, ովքեր գրեթե ամեն օր եղել են հրապարակում, մասնակցել հանրահավաքներին ու քայլերթերին, բերման են ենթարկվել, ոստիկանների բռնաճնշումներից տուժել, կարծեցին, թե այս ամենն ապարդյուն էր, եւ իրենց պայքարը ոչ մի արդյունք չտվեց: Մինչդեռ դա այդպես չէ: Շարժումն ապարդյուն չի եղել, այն շարունակվելու է՝ փոխված մարտավարությամբ:

Հենց դա է դիմադրության շարժման մինչ այսօր արձանագրած հաջողությունը. պայքարը տվեց իր արդյունքը

Դիմադրությունն արդեն իսկ տվել է  շոշափելի արդյունք այն հարցում, որ հասարակությունը դուրս եկավ հուսահատության ու անտարբերության թմբիրից, որում հայտնվել էր 44-օրյա պատերազմում կրած դավադիր պարտությունից հետո: Պարտվածի հոգեբանությունը ազգի ճակատագրով մտահոգ մարդկանց թույլ չէր տալիս մեջքներն ուղղած քայլել: Կարծես թե կորցրել էինք մեր ազգային հպարտությունն ու անկոտրում կամքը: Մենք նմանվել էինք բակում ծեծված տղայի, որն ամաչում է տնից դուրս գալ, քանի դեռ իրեն ծեծողները ծիծաղում են իր վրա: Մինչդեռ սա արհեստածին հոգեվիճակ էր, այսպիսին մեզ դարձրեց փաշինյանական իշխանությունը, որպեսզի արդարացնի իր դավադիր ու ապաշնորհ պահվածքի հետեւանքով կրած պարտությունը, մեղքը բարդեց հասարակության ու պետության վրա, մեզ թերարժեքության բարդույթ ներշնչեց: Սա լավ մշակված տեխնոլոգիա է, որը որոշակի ժամանակ աշխատում էր իշխանությունների օգտին: Հայտնի է, որ պարտվածի հոգեբանությամբ մարդուն հեշտ է կառավարելը, վախեցնելը, սպառնալը, ստորացնելը: Իսկ դիմադրության շարժումը կարողացավ հասարակությանը հանել այդ հոգեվիճակից:

Հենց դա է դիմադրության շարժման մինչ այսօր արձանագրած հաջողությունը. պայքարը տվեց իր արդյունքը

Այո, մարդիկ կան, ովքեր այս իշխանության հեռացումն ուզում են հենց հիմա, հենց այսօր եւ ցանկացած եղանակով՝ անգամ արյամբ, եւ չեն թաքցնում դա: Կան մարդիկ, որոնք էլ ուզում են սրանց հեռացումը, բայց չեն ուզում ոմանց գալը, եւ դա է խանգարում։ Բայց այս շարժման առաջնորդները 2008-ի ընդդիմության առաջնորդները չեն, որ իրենց հայրենակիցների արյունը թափելուց հետո հանգիստ քնեն, ու հոգիները փառավորվեն… Այս շարժման  առաջնորդները՝ կուլիսային ու անդրկուլիսային ղեկավարները, պատասխանատու մարդիկ են, պետական գործիչներ, ովքեր չեն գնա արկածախնդրության, հատկապես, երբ գիտեն, թե իրենց առջեւ ով է կանգնած…

Հենց դա է դիմադրության շարժման մինչ այսօր արձանագրած հաջողությունը. պայքարը տվեց իր արդյունքը

Մի խոսքով, շարժումն արթնացրեց հային, ոգի տվեց, հանեց հուսահատության թմբիրից եւ պայքարելու, իր ազգային ու պետականության արժանապատվությունը պահպանելու կամք տվեց: Հենց դա է դիմադրության շարժման մինչ այսօր արձանագրած հաջողությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով