Հետաքրքիր զարգացումներ. Ջո Բայդենի՝ Հայաստանին առնչվող ուշագրավ որոշումը

Հետաքրքիր զարգացումներ. Ջո Բայդենի՝ Հայաստանին առնչվող ուշագրավ որոշումը

Հետաքրքիր զարգացումներ. Ջո Բայդենի՝ Հայաստանին առնչվող ուշագրավ որոշումը

Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի համար առաջադրել է Քրիստինա Քվիենի թեկնածությունը: Ինչպես հայտնի է, ներկայիս դեսպան Լին Թրեյսին ավարտում է իր առաքելության ժամկետը: ԱՄՆ նոր դեսպանի համար Ջո Բայդենի ներկայացրած թեկնածությունն առաջին հերթին ուշադրություն է գրավում այն առումով, որ Քրիստինա Քվիենը 200-2002 թվականներին եղել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար:

Հետաքրքիր զարգացումներ. Ջո Բայդենի՝ Հայաստանին առնչվող ուշագրավ որոշումը

Սակայն, դեսպանի նոր թեկնածության առումով կան թերեւս ուշադրության արժանի առավել առարկայական քաղաքական հանգամանքներ եւ գործոններ, որոնք թույլ են տալիս դիտարկել Հայաստանի հետ աշխատանքի առումով ԱՄՆ մոտեցումների առավել շոշափելի հեռանկարներ: 57-ամյա դիվանագետ Քրիստինա Քվիենի կրթության եւ կարիերայի դիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ դիվանագիտական ծառայության երեք տասնամյակի ընթացքում նա այսպես ասած «մասնագիտացել» է տնտեսական հարցերի ուղղությամբ: Նա աշխատել է Ֆրանսիայում, Սլովենիայում, Ֆիլիպիններում, 2001-2005 թվականներին Քրիստինա Քվիենը եղել է Եվրամիությունում ԱՄՆ առաքելության աշխատակից՝ տնտեսության գծով, իսկ հետո տեղափոխվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատուն, որտեղ զբաղվել է շրջակա միջավայրի եւ էներգետիկայի հարցերով:

Հետաքրքիր զարգացումներ. Ջո Բայդենի՝ Հայաստանին առնչվող ուշագրավ որոշումը

Դրանից հետո Քրիստինա Քվիենը ԱՄՆ Անվտանգության խորհրդում եղել է Եվրամիության հարցերի, Եվրամիության տնտեսության եւ Կասպիցի, Ուկրաինայի, Բելառուսի էներգետիկ հարցերի տնօրեն: Հետո նա աշխատել է Լոնդոնում, համակարգելով ԱՄՆ-Մեծ Բրիտանիա տնտեսական հարաբերության հարցեր, որոնք ներառել են ֆինանսական, բանկային սեկտորը, քաղաքացիական ավիացիան, աշխատանքային եւ էներգետիկ քաղաքականությունը: Մինչեւ Ուկրաինայում դիվանագիտական ծառայությունը, Քրիստինա Քվիենը աշխատել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատանը՝ դեսպանի տնտեսական հարցերի խորհրդական: Այդպիսով, ակնառու է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը Հայաստանում Նահանգների նոր դեսպանի թեկնածու է առաջադրում դիվանագիտության մեջ տնտեսական բաղադրիչի կամ տնտեսական դիվանագիտության ուղղությամբ աշխատանքի մեծ փորձառություն ունեցող դիվանագետի, ինչը թերեւս հիմք է տալիս եզրակացնելու, որ Հայաստանի հետ հարաբերության հարցում ԱՄՆ-ն առաջիկա տարիներին դիտարկում է տնտեսական բաղադրիչի առաջնահերթություն: Սա բավականին հետաքրքիր հանգամանք է, ինչի մասին ինքս խոսել եմ տարիներ շարունակ:

Հետաքրքիր զարգացումներ. Ջո Բայդենի՝ Հայաստանին առնչվող ուշագրավ որոշումը

Հայ-ամերիկյան հարաբերության կայուն եւ հաստատուն զարգացման օրակարգային ծանրության կենտրոնի այսպես ասած առավել ռացիոնալ, եւ աշխարհաքաղաքական նրբությունների տեսանկյունից առավել «փոխզիջումային» «ծանրության կենտրոն» կարող է լինել տնտեսությունը եւ այդ ուղղությամբ համաչափ գործակցության միջոցով Հայաստանի տնտեսական բազայի եւ կարողությունների դիվերսիֆիկացումը: Եվ այստեղ էական գործոն կարող է դառնալ նաեւ ԱՄՆ հայկական սփյուռքը: Այդ իմաստով, Հայաստանը թե իշխանության, թե նաեւ հայ-ամերիկյան գործակցության հեռանկարով եւ Հայաստանի պետական ներուժի դիվերսիֆիկացիայի հրամայականով մտահոգ ուժերի մակարդակով թերեւս պետք է պատրաստվի այդպիսի օրակարգի շրջանակում առարկայական աշխատանքի: Միեւնույն ժամանակ, տնտեսական դիվանագիտության մեծ փորձառությամբ թեկնածուի առաջադրումը անկասկած նաեւ արտացոլում է ԱՄՆ ռեգիոնալ դիտարկումների որոշակի շրջանակի եւ առաջնահերթությունների մասին, ինչը եւս պետք է հաշվի առնել նոր դեսպանի, եւ թերեւս ԱՄՆ քաղաքականության նոր շեշտադրումների հետ Հայաստանի արդյունավետ աշխատանքի պատրաստ լինելու տեսանկյունից:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով