Հերոս Մնացականի տղան վազում է դեպի նկարը և․․մեր Հերոսների հուզիչ պատմությունները պարտավոր ենք իմանալ որպես հայ

Լուսինեն գրապահարանի վրայից վերցնում է ամուսնու՝ Մնացականի նկարը եւ մոտեցնում բազմոցին։ Դավիթը վազելով բազմոցին է հասնում՝ գրկում հոր նկարը, ապա ձեռքով շոյում հոր դեմքը։ Լուսինեն, կարծես, հետեւում է երկուսի երկխոսությանը։ Փետրվարի 6-ին Դավիթը կդառնա 2 տարեկան։ Մայրն ասում է՝ ամուսինն ինչքան երազանք ու նպատակ ուներ, բոլորը կապում էր որդու հետ։ Երկուսը շատ կապված էին իրար։ Մնացականի զ ոhվելուց հետո երեխան ավելի շատ է սկսել հոր անունը տալ։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ծանոթներից մեկի բնակարանում են ժամանակավոր բնակվում 20-ամյա Լուսինե Հարությունյանն ու նրա որդին՝ Դավիթը։ Տանը փոքր-ինչ խառնաշփոթ է՝ հագուստով տոպրակներ, համակարգչի առաջ էլ Մնացականի քրոջ երեխաներն են նստած։ Դեպի մեզ է վազում Դավիթը, մի պահ ժպտում ու կրկին վազում։ Նա առհասարակ մեր ամբողջ զրույցի ժամանակ է վազվզում։

Հերոս Մնացականի տղան վազում է դեպի նկարը և․․մեր Հերոսների հուզիչ պատմությունները պարտավոր ենք իմանալ որպես հայ

Լուսինե Հարությունյանը կյանքի 20 տարիներն անցկացրել է Բերձորում։ Ընտանիքում 11 երեխա են։ Ծնողները Վանաձորից են, իր ծնվելուց առաջ տեղափոխվել են Բերձոր։ Այդտեղ երկու տուն ունեին։ Այս տարվա դեկտեմբերի 1-ից ամեն ինչ կորցրեցին։

Լուսինեն ամուսնու՝ 25-ամյա Մնացական Հարությունյանի՝ Մնոյի հետ ամուսնացել էր 3 տարի առաջ։ Նախքան ամուսնությունն էլ 2 տարուց ավելի ընկերություն էին արել։ Մնոն սովորում էր Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության բաժնում, սակայն վճարի պատճառով ուսումը կիսատ էր թողել եւ սկսել աշխատել։ Մնոյի ընտանիքն ապրում էր Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մնոյենք 5 երեխա էին։

Հերոս Մնացականի տղան վազում է դեպի նկարը և․․մեր Հերոսների հուզիչ պատմությունները պարտավոր ենք իմանալ որպես հայ

Լուսինեն եւ Մնացականն ամուսնանալուց հետո բնակվում էին ծանոթներից մեկի տանը՝ Բերձորում։ Տանտերն ասել էր, որ կարող են առանց վարձի մնալ, միայն թե տունը մի քիչ բարեկարգեն եւ հարմարեցնեն բնակության համար։ Ուսումը կիսատ թողնելուց հետո Մնոն բանկում ոստիկան էր աշխատում։ Դավիթի ծնվելուց հետո ամսական 90 հազար դրամ աշխատավարձն այլեւս չէր հերիքում։ «Մնոն շատ էր չարչարվում, շատ-շատ։ Ով իրեն ճանաչում է, կասի դա։ Բանկից հետո գնում էր ցեմենտ թափելու։ Տոննաներով ցեմենտ էր թափում, գիշերները մեքենան տաքսու տակ էր քշում»,- հայացքը գետնին հառած՝ պատմում է 20-ամյա կինը։ Բանկում աշխատանքը թողնելուց հետո Մնացականը պայմանագրային զինծառայող էր դարձել՝ ամսական ստանալով 250 հազար դրամ։ Լուսինեն ասում է, որ ինքը դեմ էր այդ որոշմանը, սակայն ամուսինն այդ պահին ընտանիքը պահելու միակ միջոցը դա էր համարել։

Հերոս Մնացականի տղան վազում է դեպի նկարը և․․մեր Հերոսների հուզիչ պատմությունները պարտավոր ենք իմանալ որպես հայ

Սեպտեմբերի 27-ին Մնոն Լուսինեին ասել էր, որ տшգնшպ են տվել, դիրքեր պետք է բարձրանան։ Լուսինեն հիշում է, որ նախկինում էլ նման դեպքեր եղել էին, բայց չէր պատկերացնում այդ օրվա տшգնшպի ողջ բնույթը։ Մնացականին սկզբից տարել էին Ջաբրայիլ, ապա Հադրութ։ Նոյեմբերի 10-ին՝ հրադադարի օրը, ավագ սերժանտը վ իրшվորում էր ստացել գ լխի շրջшնում եւ թեւի տակ։ Նրան տեղափոխել էին Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ, սակայն, չէր հաջողվել փրկել Մնոյի կյшնքը։

Պшտերшզմի մեկնարկից օրեր անց Լուսինեն որդու հետ տեղափոխվել էր Երեւան։ Ամեն օր հեռախոսով խոսում էին ամուսնու հետ։ Մնացականը միայն մեկ օր չէր զանգել կնոջը՝ նոյեմբերի 10-ին։ Լուսինեն ասում է՝ երբ արդեն իմացել էր վիրավորման մասին, սկսել էր ամուսնուն փնտրել Երեւանի հիվանդանոցներում, հոսպիտալներում։

Հերոս Մնացականի տղան վազում է դեպի նկարը և․․մեր Հերոսների հուզիչ պատմությունները պարտավոր ենք իմանալ որպես հայ

-Ձեր վերջին հեռախոսազրույցներից կպատմե՞ք,- դիմում եմ Լուսինեին։

-Ինքը միշտ տան հետ կապված ծրագրերից էր խոսում։ Ուզում էր Սարատակ գնալ։ Էնտեղ մի փլատակ ունեին, սարքեր, նռան այգի ունեին, մշակեր, անասուններ պահեր։ Ասում էր՝ երեք տարի կմնայինք, փող հետ կգցեինք։ Ինքը նույնիսկ պшտերшզմի դաշտից էր իմ ու Դավիթի խնդիրները լուծում։ Երբ Երեւան տեղափոխվեցինք, ինձ մոտ գումարը վերջացել էր, ինքը էդ հարցն էլ լուծեց։

Հերոս Մնացականի տղան վազում է դեպի նկարը և․․մեր Հերոսների հուզիչ պատմությունները պարտավոր ենք իմանալ որպես հայ

-Իսկ վերջին խոսակցությո՞ւնը․․․

-Ասեց՝ չնեղվես, գալու եմ, փող ենք հետ գցելու, նորմալ ապրելու ենք, էլ ոչ մի չшրչшրшնք չի լինելու։ Հերիք ա՝ ինչքան չшրչшրվեցինք,- հիշում է Լուսինեն։- Դավիթին շատ-շատ էր սիրում, արտաքինով, բնավորությամբ նման են։ Շատ կապված էին իրար հետ։

Հերոս Մնացականի տղան վազում է դեպի նկարը և․․մեր Հերոսների հուզիչ պատմությունները պարտավոր ենք իմանալ որպես հայ

Լուսինեն ասում է, որ իր ծանոթներից եւս զ ոhեր են եղել պшտերшզմում, բայց Մնոյի կ որուստը համեմատելի չէ ոչ մեկի հետ։ Այդուհանդերձ, 20-ամյա կինը փորձում է պինդ մնալ, որովհետեւ դեռ շատ անելիքներ կան, ապագայի մասին պետք է մտածի․ «Փորձում եմ շատ չտրվել զգացմունքներին։ Որ տրվում եմ․․․ վերջ, ծшնր է լինում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով