ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազն առաջիկայում կմիջնորդի կալանավորել 3 պատգամավորի․ Հայտնի է նրանց անունները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ: Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել:

ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազն առաջիկայում կմիջնորդի կալանավորել 3 պատգամավորի․ Հայտնի է նրանց անունները

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում: Իսկ թե կոնկրետ որ քրեական վարույթներով է գլխավոր դատախազը նման միջնորդություններով պատրաստվում ԱԺ մտնել, չկարողացանք առայժմ պարզել:

ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազն առաջիկայում կմիջնորդի կալանավորել 3 պատգամավորի․ Հայտնի է նրանց անունները

Փորձեցինք այդ հարցերի պատասխանները ստանալ անձամբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից: Դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Գլխավոր դատախազությունում նշված անձանց վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ»: Նկատենք, որ Գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանի մեջ կարեւոր նրբերանգ կա՝ «այս պահին»: Սա նշանակում է, որ ամեն րոպե միջնորդությունը կարող է դրվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի սեղանին:

ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազն առաջիկայում կմիջնորդի կալանավորել 3 պատգամավորի․ Հայտնի է նրանց անունները

Բանն այն է, որ ՔԴՕ 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը սահմանում է. «Վերադաս դատախազը հսկող դատախազի առաջարկությամբ դիմում է իրավասու մարմիններ՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունով»: Այսինքն՝ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու միջնորդությամբ նրանց գործերով վերահսկող դատախազը կարող է մտնել Աննա Վարդապետյանի աշխատասենյակ եւ գործընթաց սկսել»:

Rating
( 2 assessment, average 4 from 5 )
Like this post? Please share to your friends