ՀՀ-ն պետք է հետևի Տաջիկստանի օրինակին. Միայն ՀԱՊԿ-ի վրա հույս դնել չի լինի. Նոր սպառանալիքները բավականին լուրջ են

Տաջիկստանի տարածք են ժամանել ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը և ամերիկացի զինվորականների խումբը, ինչպես նաև մի քանի տասնյակ զինտեխնիկա, այդ թվում՝ զրահափոխադրիչներ և ինքնաթիռներ։ Ինչպես պարզվեց, ԱՄՆ զինվորականների ժամանումը Տաջիկստան կապված է զորավարժությունների հետ, որոնք նախատեսված են տարածաշրջանում Տաջիկստանի հետ համագործակցությունն ապահովելու նպատակով։

ՀՀ-ն պետք է հետևի Տաջիկստանի օրինակին. Միայն ՀԱՊԿ-ի վրա հույս դնել չի լինի. Նոր սպառանալիքները բավականին լուրջ են

«Տարածաշրջանային համագործակցություն-2022» այսպես է կոչվում զորավարժությունը։ Զորավարժությունները «եզակի հնարավորություն են ընձեռում ամրապնդելու հարաբերությունները տարածաշրջանում մեր գործընկերների հետ», – մեկնաբանել է Տաջիկստանում ԱՄՆ դեսպան Ջոն Պոմերսհայմը ներկա իրավիճակը։ Հայտնի է, որ զորավարժությունները կշարունակվեն հինգ օր, մինչդեռ դրանցում ներգրավված է լինելու նաև ավիացիան, քանի որ Տաջիկստան են ժամանել նաև ամերիկյան ռազմական ուղղաթիռներ։ Հիշեցնենք ,որ Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ երկիր է։

ՀՀ-ն պետք է հետևի Տաջիկստանի օրինակին. Միայն ՀԱՊԿ-ի վրա հույս դնել չի լինի. Նոր սպառանալիքները բավականին լուրջ են

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Տաջիկստանն անվտանգության, սահմանների պահպանության ոլորտում վաղուց է աշխատում թե՛ Միացյալ Նահանգների և թե՛ Չինաստանի հետ․ «Տաջիկստանը, որը ՀԱՊԿ անդամ պետություն է, ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն է՝ կարծես թե մենակ Ռուսաստանի հետ պետք է լինեին, բայց ոչ։ Իրենք հասկանում են, որ իրենց սահմանները պահելու, իսլամական ռադիկալիզմի, ահաբեկչական խմբերից պաշտպանվելու միջոցը միայն Ռուսաստանի հետ համագործակցությունը չի կարող լինել։ Իրենք վաղուց է, որ սկսել են աշխատել Չինաստանի հետ։ Պետք է ասել, որ Չինաստանը ևս զրահատեխնիկայով օգնում է պաշտպանել սահմանը։ Իրենք դա հասկանում են և դա շատ ողջունելի է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

ՀՀ-ն պետք է հետևի Տաջիկստանի օրինակին. Միայն ՀԱՊԿ-ի վրա հույս դնել չի լինի. Նոր սպառանալիքները բավականին լուրջ են

Ըստ Գրիգորյանի՝ Տաջիկստանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը, հասկանալով, որ ՀԱՊԿ-ը չի աշխատում․ «Ռուսաստանը գնաց Ուկրաինայի դեմ պատերազմի և կարելի է ասել, որ ընդհանրապես չի կարողանում օգնել։ Միևնույն ժամանակ՝ վտանգները մնում են, Աֆղանստանից ծայրահեղական խմբերը մտնում են տարածաշրջան, Կենտրոնական Ասիա, և շատ ողջունելի է, որ իրենք զորավարժությունների մակարդակով հիմա Միացյալ Նահանգների հետ աշխատում են։ Ցավում եմ, որ մենք շատ դանդաղաշարժ ենք անվտանգության հետ կապված հարցերում»։

ՀՀ-ն պետք է հետևի Տաջիկստանի օրինակին. Միայն ՀԱՊԿ-ի վրա հույս դնել չի լինի. Նոր սպառանալիքները բավականին լուրջ են

Մեր զրուցակիցը նկատում է, որ ՀԱՊԿ-ը մեզ ոչնչով չի աջակցում, անգամ հայտարարության մակարդակով չկա որևէ աջակցություն․ «Հերթական հարձակումը Բերձորի, Լաչինի միջանցքի հետ կապված՝ անմիջական հարձակում էր մեր վրա, մինչդեռ ՀԱՊԿ-ը նույնիսկ նորմալ հայտարարությամբ հանդես չեկավ։ Ձևակերպեց այնպես, որ ինչ-որ խմբեր ռազմական բախումների են գնացել։ Բայց ի՞նչ բախում․ դա ակնհայտ ագրեսիա էր Արցախի նկատմամբ։Միտքս այն է, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել մեր անվտանգությունը։ Այսինքն՝ նույնիսկ Տաջիկստանը, որը կարծես թե շատ ուժեղ կապված է Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ անդամ է, ասում են, որ սերտ գործակցություն ունեն, բայց նույնիսկ իրենք այլընտրանքներ ման են գալիս»։

ՀՀ-ն պետք է հետևի Տաջիկստանի օրինակին. Միայն ՀԱՊԿ-ի վրա հույս դնել չի լինի. Նոր սպառանալիքները բավականին լուրջ են

Ստեփան Գրիգորյանն ընդգծեց, որ այն դեպքում, երբ Տաջիկստանը մեզանից օրինակ պետք է վերցներ, հիմա հակառակի անհրաժեշտությունը կա․ «Հիմա մենք պետք է այդ օրինակն իրենցից վերցնենք։ Նոր սպառանալիքները բավականին լուրջ են։ Ռուսաստանը չի ուզում հակահարված տալ այդ սպառնալիքներին ու աջակցել մեզ։ Տաջիկստանը հասկացավ, որ չի կարող Ռուսաստանի հետ միասին ամբողջությամբ չեզոքացնել այդ վտանգներն ու գնացին այլընտրանքեր ման գալու։Այստեղ ոչ մի հանցագործություն կամ դավաճանություն չկա։ Աշխարհը փոխվում է։ Այսօր աշխարհում այնքան շատ են մարտահրավերները, որ չես կարող միայն մի պետության հետ համագործակցել։ Մենք տեսնում ենք, որ տարբեր բնույթի սպառնալիքների առաջ ենք կանգնած ու ՀԱՊԿ-ը չի կարող երաշխավորել մեր անվտանգության պահպանումը։Տաջիկստանը դա հասկացավ։ Իրենք ոչ միայն խոսում են, փաստաթղթեր ստորագրում ԱՄՆ-ի հետ, այլ ռեալ քայլերի են գնում, զորավարժություններ անցկացնում։ Հակառակ դեպքում՝ երկիրը չի դիմանա միայնակ մնալով բոլոր վտանգների հետ։ Առաջին հերթին՝ Աֆղանստանից եկող էքստրեմիզմը ռեալ վտանգ է, մեր պարագայում դա գալիս է Ադրբեջանից։ Անհնար է եղած գործիքներով պաշտպանվել, պետք են նոր գործիքներ։ Ու առաջին հերթին դա կարող է լինել Միացյալ Նահանգները»,-եզրափակեց նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով