ՀՀ վարչապետ Փաշինյանի կարևոր այցը․ Ինչ կարող է տալ այն Հայաստանին

ՀՀ վարչապետ Փաշինյանի կարևոր այցը․ Ինչ կարող է տալ այն Հայաստանին

ՀՀ վարչապետ Փաշինյանի կարևոր այցը․ Ինչ կարող է տալ այն Հայաստանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի էմիրի, այլ պաշտոնյաների հետ: Հայաստան-Կատար բարձր մակարդակի շփումները հաճախակիացել են դեռևս 2017 թվականից: Դրանցում անկասկած առանցքային են թե տնտեսական, թե ռազմա-քաղաքական բաղադրիչները: Միջազգային իրադրության զարգացումը Կատարի հետ հարաբերության հարցը դարձնում է ավելի կարևոր և նշանակալից և այդ իմաստով վարչապետ Փաշինյանի ներկայիս այցը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ առանցքային իրադարձություններ են ծավալվում թե Կովկասի, թե մերձավորարևելյան-ծոցի ռեգիոններում: Կատարն այդ համատեքստում ունի առանձնահատուկ դերակատարում: Ամիսներ առաջ՝ 2022-ի փետրվարի սկզբին Կատարի Էմիրի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ առաջիկայում Կոնգրես կներկայացնի Կատարին՝ ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ հատուկ դաշնակցի կարգավիճակի առաջարկը: Իհարկե Բայդենի առաջարկը կարծես թե դեռևս չի հասել Կոնգրես, սակայն հայտարարությունը անկասկած վկայում է հենց Կատարի առանձնահատուկ դերի և նշանակության մասին, պայմանավորված թե քաղաքական, թե տնտեսական, մասնավորապես էներգետիկ բաղադրիչներով:

ՀՀ վարչապետ Փաշինյանի կարևոր այցը․ Ինչ կարող է տալ այն Հայաստանին

Կատարի Պետության ղեկավարի ԱՄՆ այցից կարճ ժամանակ անց Դոհայում հյուրընկալվեց Իրանի նախագահ Ռեյիսին, որի այցի ընթացքում կնքվեցին մի շարք համաձայնագրեր, այդ թվում էներգետիկային, էներգակիրներին վերաբերող: Կատարը սեղմած գազի խոշորագույն արտահաանողներից է և առանցքային դեր ունի էներգակիրների շուկայում իրադրության առումով: Իսկ այդ հանգամանքը արդեն քաղաքական էական դերակատարում է: Միաժամանակ, Կատարը թե արաբական աշխարհի ուշադրության կենտրոնում է, թե Թուրքիայի: Այլ կերպ ասած, խոսքը ռազմա-քաղաքական և տնտեսական առանցքային հարցեր ներառող մի յուրօրինակ «հաբ» դերակատարության մասին է, որ ունի Կատարը և որը առանցքային է դառնում միջազգային անվտանգության համակարգի տրանսֆորմացիայի տեսանկյունից: Այդ առումով, Կատարի ուղղությամբ Երևանի աշխատանքը անշուշտ ունի էական նշանակություն և այստեղ իհարկե դիտարկելի է երկու հարթություն: Ներկայիս բավականին բարդ միջազգային տնտեսական վիճակում Կատարը այն կարևոր ուղղություններից է, որն ունի ներդրումային ներուժ և որի ուղղությամբ աշխատանքը կարևոր է Հայաստանի տնտեսության համար:

ՀՀ վարչապետ Փաշինյանի կարևոր այցը․ Ինչ կարող է տալ այն Հայաստանին

Մյուս հանգամանքը հենց այն առանձնանատուկ հանգուցային դերն ու գործառութային իմաստն է, որ ունի Կատարը ռեգիոնալ առումով՝ միջազգային անվտանգության համակարգի հոսանքների համատեքստում: Այդ հանգույցում արդյունավետ աշխատանքը Հայաստանին կարող է տալ անվտանգության մարտահրավերների տեսանկյունից մի շարք բարդ հանգույցներ կառավարելու հնարավորություն:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով