Ձմռան չորս մթերքներ, որոնք կօգնեն Ձեզ նիհարել

Ձմռան չորս մթերքներ, որոնք կօգնեն Ձեզ նիհարել

Ձմռան չորս մթերքներ, որոնք կօգնեն Ձեզ նիհարել

Բոլորս էլ ցանկանում ենք պահպանել մեր կազմվածքը և դրա հետ մեկտեղ լինել առողջ: Սակայն ձմռանը շատ հաճախ մեր կազմվածքը փչանում է, քանի որ չենք կարողանում մարզվել կամ էլ այն պատճառով, որ մեր սառնարանները լիքն են լինում բարձր կալորիականությամբ լի մթերքներով: Այստես Դուք կիմանաք այն մթերքների մասին, որոնք օգտագործվում են նիհարելու համար, և ուստի դրանք պարբերաբար պետք է հայտնվեն Ձեր սեղանին:

Ընկույզ

Ձմռան չորս մթերքներ, որոնք կօգնեն Ձեզ նիհարել

Ընկույզն ունի բարձր կալորիականություն, այդ պատճառով շատերը կարծում են, որ այն գիրացնում է: Սակայն դա սխալ պատկերացում է: Ընկույզը տալիս է մեզ էներգիա՝ տարվա ցուրտ եղանակների ժամանակ մարմնի անհրաժեշտ ջերմությունն ապահովելու համար:

Բացի այդ ընկույզն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ օգտակար ճարպաթթուներ, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել խոլեստերինի դեմ:
Սա խոսում է այն մասին, որ ընկույզ անպայման պետք է օգտագործել, իհարկե չափի մեջ (50 գրամը բավական է): Հատկապես խորհուրդ է տրվում այն օգտագործել ֆիզիկական վարժություններ անելուց առաջ:

Շիլա

Ձմռան չորս մթերքներ, որոնք կօգնեն Ձեզ նիհարել

Եթե դուք ցանկանում եք, որ առավոտյան նախաճաշը լինի տաք, հագեցնող և օգնի Ձեզ նիհարել և պայքարել մրսածության դեմ, ապա շիլան այս դեպքում իդեալական է: Ապացուցված է, որ առավոտյան նախաճաշին շիլայի օգտագործումը ստիպում է մեզ ավելի քիչ ուտել օրվա ընթացքում և հատկապես ճաշի ժամանակ:

Սա իհարկե օգնում է պահպանել մեր կազմվածքը լավ վիճակում, քանի որ օգտագործում ենք քիչ քանակությամբ ավելորդ ճարպեր և ժամանակի ընթացքում կարողանում ենք քաշ կորցնել:
Շիլայի օգտագործումը մեծացնում է աղիքներում օգտակար մանրէների քանակը:

Կանաչ թեյ

Կանաչ թեյն օգնում է սկսել ձեր ձմեռային օրը համեղ, օգտակար և տաք ըմպելիքով: Ամեն օր մի բաժակ կանաչ թեյ խմելով Դուք կնվազեցնեք Ձեր ախորժակը: Կանաչ թեյը հարուստ է նաև հակաօքսիդանտներով, ինչն ակտիվացնում է նյութափոխանակությունն օրգանիզմում:

Նուռ

Ձմռան չորս մթերքներ, որոնք կօգնեն Ձեզ նիհարել

Նուռն իսկական ձմեռային մարգարիտ է : Այս կարմիր միրգը ձմռան խորհրդանիշներից մեկն է դարձել: Բայց ցավոք, մարդկանց մեծամասնությունը շատ հազվադեպ են այն օգտագործում: Նուռը շատ օգտակար հատկություններով է օժտված:

Կարևոր է իմանալ, որ այն ունի հակաբորբոքային ազդեցություն, համարվում է հակաօքսիդանտ և իր մեջ պարունակում է ֆոսֆոր, երկաթ, կալիում և մագնեզիում, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին՝ մրսածության դեմ պայքարում:

Բացի այդ, այս մրգի օգտակարությունը կայանում է նաև նրանում, որ այն 85 տոկոս բաղկացած է ջրից: Նման մթերքները քիչ կալորիա են պարունակում իրենց մեջ: Հարյուր գրամ նուռն իր մեջ պարունակում է ընդամենը 68 կալորիա:
Դուք կարող եք այն ավելացնել աղցանների, շիլայի մեջ՝ դարձնելով ձեր սնունդն ավելի համեղ, յուրահատուկ և օգտակար:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով