Ճամփորդելու կանոններ Պաուլո Կոելիոյից

Ճամփորդելու կանոններ Պաուլո Կոելիոյից

Ճամփորդելու կանոններ Պաուլո Կոելիոյից

Խուսափեք թանգարաններից
Այս խորհուրդը կարող է աբսուրդ թվալ, բայց եկեք մտածենք. երբ դուք գտնվում եք օտար երկրի մի թանգարանում , հետաքրքիր չէր լինի արդյոք իմանալ այդ երկրի ներկան, քան անցյալը: Մարդիկ պարտավորված են զգում իրենց այցելել թանգարաններ, որովհետև իրենց մանկուց այդ ճանապարհ են սովորեցրել՝ մշակույթին հաղորդակից լինելու համար:

Հոբբբի և բարեր
Հենց այդտեղ կարելի է տեսնել քաղաքի կյանքը: Ես նկատի չունեմ ակումբները, այլ այն վայրերը որտեղ հավաքվում են տեղացիները, խմում են, խոսում են Աստծուց և տիեզերքից ու միշտ բաց են զրույցների համար:
Ուղղակի գնեք Ձեզ համար թերթ, նսեք նրանց հետ և հետևեք իրադարձություններին:

Ճամփորդելու կանոններ Պաուլո Կոելիոյից

Բաց եղեք
Ամենալավ գիդերը՝ տեղացիներն են: Նրանք գիտեն ամեն ինչ, հպարտանում են իրենց քաղաքով, բայց չեն աշխատում գործակալության համար: Ուղղակի դուրս եկեք փողոց, ընտրեք որևէ մարդու և ճանապարհ հարցրեք: Եթե անգամ առաջին անգամ չստացվի, միևնույն է դուք անպայման կգտնեք ողջ օրվա Ձեզ ուղեկցորդին:

Ճանապարհորդություն մենակ՝ եթե ամուսնացած եք, և զուգընկերոջ հետ՝ եթե միայնակ եք
Երբ դուք ճամփորդում եք խմբի հետ, դուք շարունակում եք խոսել Ձեր լեզվով, հետևում եք գիդին և չեք կարողանում մինչև վերջ մտնել տվյալ երկրի մշակույթի մեջ:
Մի համեմատեք
Ոչինչ մի համեմատեք, ոչ գները, ոչ մաքրությունը, ոչ կյանքի որակը, ոչ հասարակական տրանսպորտը: Ոչինչ: Դուք ճամփորդում եք ոչ նրա համար, որպեսզի ապացուցեք, որ դուք ավելի լավ եք ապրում:

Ճամփորդելու կանոններ Պաուլո Կոելիոյից

Շատ գնումներ մի արեք
Մի ծախսեք ժամանակը նման բաների վրա: Մեր ժամանակներում միևնույն է ամեն ինչ էլ կարելի է գնել օնլայն տարբերակով:

Մի փորձեք մեկ ամսում ամբողջ աշխարհը տեսնել
Ավելի լավ է մի քանի օր մնալ նույն քաղաքում, քան հինգ քաղաք՝ մեկ շաբաթում: Քաղաքը կարելի է համեմատել քմահաճ կնոջ հետ՝ նա ժամանակ է պահանջում:
Ճանապարհորդությունն արկած է: Հենրի Միլերը ասել է. « Ավելի լավ է բացահայտել եկեղեցի, որի մասին նախկինում ոչ ոք չէր լսել, քան գնալ Հռոմ և պարտավորված այցելել Սիքստինյան կապելլան»:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով