Մալխաս Ամոյանը` Կիևի մրցաշարի չեմպիոն

Մալխաս Ամոյանը` Կիևի մրցաշարի չեմպիոն

Մալխաս Ամոյանը` Կիևի մրցաշարի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը հռչակվել է Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն: Ամոյանը մրցաշարի եզրափակչում ժամանակից շուտ 9:1 հաշվով հաղթեց վրացի Շմագի Բոլկվաձեին: Հիշեցնենք, որ Մալխասը մինչ այս գոտեմարտը 4-0 հաշվով հաղթել էր իրանցի Մոհամմադ Ռեզա Մոխթարիին, ապա 1/4 եզրափակչում 3-1 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Անդրիյ Կուլիկի նկատմամբ։ Կիսաեզրափակչում էլ Մալխասը 9-0 հաշվով պարտության էր մատնել Ուկրաինան ներկայացնող Փարվիզ Նասիբովին:

Մալխաս Ամոյանը` Կիևի մրցաշարի չեմպիոն

Մեր մյուս մարզիկներից Արթուր Ալեքսանյանը պարտվել էր կիսաեզրափակիչ գnտեմшրտnւմ: Արթուրը 1/4 եզրափակչում 6-1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Եվգենի Սավետային , կիսաեզրափակչում մրցեց ղրղզ ըմբիշ Ուզուր Ջուզուպբեկովի հետ և բոլորի համար անակնկալ պшրտnւթյnւն կրեց 5-7 հաշվով, հավելենք , որ Արթուրը այս գnտեմшրտnւմ առջևում էր 5-0 հաշվով:

Մալխաս Ամոյանը` Կիևի մրցաշարի չեմպիոն

Մեր մյուս մարզիկներից 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը վնшu վшծքի պшտճшռnվ չմասնակցեց մրցաշարին:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով