Մակրոնն ուՊուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել

Մակրոնն ուՊուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել

Մակրոնն ուՊուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության ապահովման հարցերը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Մակրոնն ուՊուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել

Հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ «Մտքերի մանրամասն և անկեղծ փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ՝ կենտրոնանալով Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության ապահովման հարցին։ Ռուսական կողմից ուշադրություն է հրավիրվել ուկրաինական կողմի ԱԷԿ-ի օբյեկտների վրա հարձակումներին, ներառյալ ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի, որը հղի է աղետալի հետևանքներով:

Մակրոնն ուՊուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել

Նշվում է, որ Պուտինը Մակրոնին տեղեկացրել է ատոմակայաինի ֆիզիկական պաշտպանությունն ապահովելու համար Ռուսաստանի ձեռնարկած միջոցների մասին և մատնանշել է Կիևի իշխանությունների վրա ազդելու անհրաժեշտությունը՝ կայանի հրթիռակոծումը դադարեցնելու համար։ Զրույցի ընթացքում փոխադարձ պատրաստակամություն են հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնակցությամբ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ չքաղաքականացված փոխգործակցության համար։

Մակրոնն ուՊուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է նաև, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը, օգտագործելով արևմտյան երկրներից մատակարարվող զենքերը, շարունակում են Դոնբասի քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքի զանգվածային գնդակոծությունները, ինչի հետևանքով տուժում են խաղաղ բնակիչները»,- հավելել է մամուլի ծառայությունը։

Մակրոնն ուՊուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել

Պուտինն ու Մակրոնը քննարկել են նաև պարենային անվտանգությանն առնչվող հարցերը և վերահաստատել են այն դիրքորոշումը, որ արտահանվող հացահատիկը պետք է հասնի զարգացող երկրներ։ Կրեմլում ընդգծել են, որ կարևոր է, որ Եվրահանձնաժողովը խոչընդոտներ չստեղծի Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման համար։Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը տարբեր մակարդակներում բարձրացված բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ նախարարական։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով