Մամ, ես գնում Եմ, որ դու քնես․ 20-ամյա զ ոհված կամավոր Ալեն Բեգլարյանի հուզիչ խոսքը մորը

Մամ, ես գնում Եմ, որ դու քնես․ 20-ամյա զ ոհված կամավոր Ալեն Բեգլարյանի հուզիչ խոսքը մորը

Մամ, ես գնում Եմ, որ դու քնես․ 20-ամյա զ ոհված կամավոր Ալեն Բեգլարյանի հուզիչ խոսքը մորը

Սեպտեմբերի քսանյոթին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը մեր պատմության էջերը կրկին անգամ սևագրեց, և տա Աստված, որ այն շտկելու, մաքրագրելու շանս ունենանք: Թեև, կա մի բան, որը կյանքում էլ շտկել չենք կարողանա՝ մեր երիտասարդների կորս ված կյանքերն են, որոնք եղան « մահվան փեսացուները»՝ առանց ապահարզանի իրավունքի: Պատ երազմից օրեր հետո կամավորականի ուղին բռնեց նաև քսան տարեկան Ալեն Բեգլարյանն, ով 2020 թվականի ամռանը՝ հուլիս ամսին, պարտադիր ժամկետային ծ առայությունը Մատաղիսում վերջացնելուց հետո վերադարձել էր հայրենի Կապան և անցել հանգիստ ու խաղաղ կենսակերպին: Հոկտեմբեր ամսի սկզբներին սեփական նախաձեռնությամբ զինվորագրվել էր և խնդրել, որ իրեն տանեն Եղնիկներ, ուր մորաքրոջ որդին՝ Էդգար Ավանեսյանն էր ծառայում։ Ծնողները դեմ էին տղայի կամավորագրմանը, ամեն կերպ փորձում էին խանգարել, սակայն՝ ապարդյուն: «Ալեն, ես չեմ քնի եթե դու գնաս», — ասում էր մայրը: «Մամ, ես գնում եմ, որպեսզի դու հանգիստ քնես», — տղայի պատասխանն էր: Նույնիսկ ավագ եղբայրը չկարողացավ նրա ճանապարհին կանգնել, անգամ ընդհարվեցին:

Մամ, ես գնում Եմ, որ դու քնես․ 20-ամյա զ ոհված կամավոր Ալեն Բեգլարյանի հուզիչ խոսքը մորը

«Դու ամուսնացած ես, դու կին և երկու երեխա ունես և նրանց համար ես պատասխանատու: Իսկ ես պետք է գնամ», — իր վճռական խոսքը ասեց կրտսերը և ճանապարհվեց: «Ես սովորում էր Երևանում, եղբայրս ինձ հետ մայրաքաղաքում էր մնում: Սկսած սեպտեմբերի քսանյոթից՝ շարունակ ասում էր՝ գնալու եմ: Բայց մեր ընտանիքը դեմ էր, ասում էինք՝ այնտեղ մի որդի ունենք, չենք ցանկանում երկրորդին ուղարկենք: Ալենիս ծառայության ընթացքում «Քաջարի մարտիկ» զի նանշան էին տվել, փաստորեն գիտեին նրա էությունը և տեսակը: Քանզի Մատաղիսում էր ծառայել, շա՜տ էր մտածում Մատաղիսի մասին, շատ ընկճվեց, երբ իմացավ այնտեղ գտնվող իր ընկերների, հրամանատարի զո հվելու վերաբերյալ… Ի վերջո զինվորագրվեց, սակայն իրեն այդպես էլ Եղնիկներ չտարան, իսկ երբ հասկացավ, որ Սյունիքը վտանգված է, և թշնամին Դավիթ Բեկ գյուղի մատույցներում է, միանգամից գնաց այնտեղ», — Aysor.am-ի հետ զրույցի ընթացքում պատմեց Ալեն Բեգլարյանի մորեղբոր դուստրը՝ Ալլա Բաղդասարյանը: Ալենը ընտանիքի սպասված զավակ էր, ավագ եղբորից տաս տարի հետո էր ծնվել:

Մամ, ես գնում Եմ, որ դու քնես․ 20-ամյա զ ոհված կամավոր Ալեն Բեգլարյանի հուզիչ խոսքը մորը

Մանկուց աչքի է ընկել իր ինքնուրույնությամբ և չարաճ ճիությամբ: Հետաքրքրված էր ավտոմեքենաներով և սպորտով, օրվա մեծ մասը մարզասրահում էր անցկացնում: «Շատ վաղ տարիքում վերցնում էր կաթսայի կափարիչը և որպես ղեկ պտտելով՝ տնով մեկ վազվզում: Ավտոմեքենան իր թուլությունն էր, երեխայի նման էր խնամում: Դեռ վաղ տարիքից ասում էր, որ պետք է զինվոր դառնա: 9-րդ դասարանում Երկրապահներին էր անդամագրվել, բազմաթիվ պատվոգրեր, գովասանագրեր ունի: Չհասցրեց որևիցէ կրթություն ստանալ. դպրոցը ավարտելուց երկու ամիս հետո զորակոչվել է, զո հվելուց չորս ամիս առաջ՝ զորացրվել: Կարճ էր իր ապրած կյանքը, դեռ շատ անելիք ուներ, ցանկանուշ էր իր անձնական գործն ունենալ, գործարար լինել, ինչի հիմքերն ուներ», — հուզմունքով վերհիշեց զրուցակիցս: Հարազատները նրան վեջին անգամ տեսել էին զո հվելուց 1 օր առաջ՝ նոյեմբերի յոթին, երբ հերթափոխը հանձնել և վերադարձել էր՝ մի քանի ժամ հանգստանալու: Քույրը ժպիտով մտաբերում է, թե եղբայրը ինչպե՞ս էր հումորով պատմում, որ իրենց ջոկատի մեջ բոլորը «պապիկ» են, մեջների «ջահելը» ինքն է: Նկատում է՝ հատուկ չէր սափրվում, որ ինքն էլ մեծ տեսք ունենա:

Մամ, ես գնում Եմ, որ դու քնես․ 20-ամյա զ ոհված կամավոր Ալեն Բեգլարյանի հուզիչ խոսքը մորը

Ընտանիքն Ալենի կարոտն այժմ կրտսեր Ալեն Բեգլարյանից է առնում. եղբոր 2 տարեկան որդին հորեղբոր անվանակիցն է: «Այժմ բոլորս մեր պուճուր Ալենով ենք ապրում, փորձում ենք նրանով վերածնվել: Քանզի տանը երկու Ալեն կար, փոքրիկին Ալենո էինք ասում, որ տարբերենք: Սակայն հիմա նա այլևս Ալենն է: Թեև, նույնիսկ նա այդ բացը անզոր է լրացնել», — ցավով նշեց Ալլան: 20 տարեկան երիտասարդը զո հվել է Դավիթ Բեկում՝ նոյեմբերի ութին, ականանետի հարվածից: Քույրը նշում է՝ այդ օրը Դավիթ Բեկի միակ զո հն իր կամավորական եղբայրն է եղել, բայց այդ մասին պաշտոնական որևէ հայտարարություն չի արվել: Բեգլարյանների ընտանիքը այժմ 1 ցանկություն ունի՝ իրենց տղան վերջին զո հը լինի, էլ երբեք և ոչ ոք չզգա այն, ինչն իրենք են ապրում: «Աստված Ալենին մեզ տաս տարի հետո տվեց, քսան տարի հետո՝ վերցրեց», — հերոսի ծնողների խոսքները մեջբերում է Ալլան և շարունակում՝ բոլորի սրտերը կո տրեց, ցավեցրեց, սակայն իրենք հպարտ են Ալենով: «Կենսախինդ էր, լավատես էր, ժպիտը միշտ դեմքին: Գրեթե չունի մի լուսանկար, որտեղ չի ժպտում…

Մամ, ես գնում Եմ, որ դու քնես․ 20-ամյա զ ոհված կամավոր Ալեն Բեգլարյանի հուզիչ խոսքը մորը

Մենք իրեն շատ ենք կարոտում և ապրում ենք իր մասին հիշողություններով ու պատմություններով: Տա Աստված, որ վաղվա «Ալենները» խաղաղ երկնքի ներքո ապրեն: Կարծում եմ՝ չկա այսօր մեկԸ, ով հարազատ, ընկեր, մտերիմ կամ ծանոթ չի կորցրել: Ցանկանում եմ, որ հերոս կորցրած բոլոր ծնողները, մայրերը շատ ուժեղ լինեն և իրեց լավ նայեն: Համոզված եմ՝ մեր տղաները կցանկանային իրենց ծնողներին առողջ և ամուր տեսնել», — Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց հերոսի քույրը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով