Մարդ կա՝ ընենց шտելությունով է նայում, բայց ես չեմ եղել դшվшճան․ գ երությունից վերադարձած Ազնիվ Բաղդասարյանը՝ հանրության վատ վերաբերմունքի մասին․ Տեսանյութ
Արցախյան պ ատերազմի օրերին ադրբեջանական կողմը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ իբրև թե ադրբեջանցի զ ինվորները մոտենում են Ազնիվ անունով մի հայ կնոջ, որն ապրում է Արցախում, և կինը նրանց բարի գալուստ է մաղթում իրենց տուն: Հայաստանյան հասարակությունն ի սկզբանե կասկածի տակ առավ կնոջ հայ լինելը, սակայն հետագայում պարզվեց, որ նա իսկապես հայ է, բայց՝ գ երեվարված, իսկ տեսանյութը՝ բեմադրված:
Գ երեվարվելուց մեկ ամիս անց Ադրբեջանը, ի թիվս այլ գ երիների, հայկական կողմին վերադարձրեց նաև Ազնիվ Բաղդասարյանին: Այսօր Ազնիվն ապրում է Ապարանի գյուղերից մեկում և գտնվում ծանր սոցիալական պայմաններում: Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ նրան են այցելում մшրտшկան ընկերները և փոխանցում արտերկրից ուղարկված դրամական օգնություն:
Նույն տեսանյութում Ազնիվ Բաղդասարյանը որոշ մանրամասներ է պատմում իր հետ տեղի ունեցածի մասին: Գերեվարվելուց երեք ամիս անց ազատամարտիկ-կինը նշում է, որ մինչ օրս չի կարողանում ամբողջապես վերաինտեգրվել հասարակության մեջ, քանի որ հաճախ մարդիկ նրան մեղադրում են և шտլությամբ վերաբերվում: «Ես մինչև հիմա չեմ կարողանում տնից դուրս գամ, ես դուրս եմ գալիս խանութ… մարդ կա՝ ցավով է նայում, մարդ կա՝ անտարբեր է նայում, մարդ էլ կա՝ ընենց шտելությունով է նայում, որ կարծես պ ատերազմը ես եմ պարտվել: Բայց ես չեմ եղել դ ավաճան ու կյանքում չեմ լինի»,- հուզմունքով ասում է Ազնիվ Բաղդասարյանը եւ հավելում, որ սիրել է, սիրում է և կսիրի իր հայրենիքը: