Մարիա Զախարովան՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին

Մարիա Զախարովան՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին

Մարիա Զախարովան՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին

Ռուսաստանը շարունակելու է Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ աջակցությունը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

Մարիա Զախարովան՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին

«Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրանում է Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին ընդունված հայտարարության 2 տարին: Տվյալ քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթաց սկսել», – ասել է Զախարովան: Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը:

Մարիա Զախարովան՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին

«2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմն արդյունավետ կերպով իրականացնում է իր առջև դրված խնդիրները, զգալի ներդրում է ունեցել տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում: Դա գնահատում են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները: Ղեկավարների երկկողմ հայտարարությունները, որոնք ամրագրված են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ի հայտարարություններում, հիմք են հանդիսացել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման գործընթացի մեկնարկի համար», – նշել է դիվանագետը:

Մարիա Զախարովան՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին

Զախարովան նաև շեշտել է, որ երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի շրջանակներում մեծ աշխատանք է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends