Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց։ Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։ Նշենք, որ Bloomberg լրատվական գործակալությունը հրապարակել է Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնի հնարավոր իրավահաջորդների ցուցակը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց

Լիզ Թրաս՝ «Թետչերի հետևորդը». Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Թրասը ավելացրել է իր հեղինակությունը հատկապես ուկրաինական պատերազմում Բրիտանիայի դիրքորոշման ֆոնին։ Իսկ հիմա բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ՝ Brexit-ից հետո իրենց հարաբերությունների շուրջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց

Նադհիմ Զահավի. «ձեռնարկատեր». Ֆինանսների նոր նախարարը ծնվել է Բաղդադում՝ քուրդ ծնողներից, մանուկ հասակում տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, վերապատրաստվել որպես քիմիական ինժեներ, ապա՝ համահիմնադրել YouGov սոցհարցումների ընկերությունը՝ շուրջ հինգ տարի աշխատելով որպես գործադիր տնօրեն։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց

Ռիշի Սունակ. «նախկին ոսկե տղա» .Սունակը համավարակի ժամանակ հայտնի դարձավ այն բանից հետո, երբ կառավարությունը, որում ֆինանսների նախարար էր, օժանդակեց ձեռնարկատերերին: Սակայն տարեսկզբին՝ մի շարք սկանդալների ֆոնին, նրա «աստղը խամրեց»։ Բեն Ուոլես՝ «հանդարտ կատարող». 52-ամյա պաշտպանության նախարարը պահպանողականների ցուցակներում է հայտնվել մեկ տարի առաջ։ Նա հմտորեն իրականացրել է բրիտանական օգնության կազմակերպումն Ուկրաինային, իսկ մինչ այդ՝ աֆղանական տարհանումը: Այդ ժամանակից ի վեր Ուոլասը բարձրացել է «ConservativeHome» հարթակի վարկանիշային աղյուսակում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց

Սաջիդ Ջավիդ. «նախկին առևտրական». Առողջապահության 52-ամյա նախկին նախարարը Ջոնսոնի կաբինետի փորձառու նախարար է, որը ղեկավարել է վեց կառավարական գերատեսչություն և 2019 թվի ղեկավարության մրցույթում զբաղեցրել է չորրորդ տեղը: Սունակի հետ ընկերությունը հուշում է, որ նրանք կարող են պայքարել միասնական թեկնածուով, ինչը նրանց ավելի մեծ շանս է տալիս։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց

Պենի Մորդոն՝ «ռահվիրա». 49-ամյա Փեննի Մորդոնթը այս շաբաթվա ConservativeHome-ի հարցման արդյունքներով փոքր-ինչ զիջում էր Ուոլասին այն հարցում, թե ով պետք է լինի թորիների հաջորդ առաջնորդը: Կուսակցությունում Brexit-ին աջակցելու, խարիզմայի և լավ առաջնորդական որակների առումով նա մեծ համբավ ունի։ Ջերեմի Հանթ. «անվտանգ տարբերակ». 55-ամյա Հանթը «Ջոնսոնի ճիշտ հակապատկերն է»։ 2016-ի հանրաքվեի ժամանակ նա կողմ էր ԵՄ-ում մնալուն, նրա ոճն ավելի զուսպ է և վայելում է աջ կենտրոնամետ ավանդական պահպանողականների աջակցությանը՝ ի տարբերություն Brexit-ի թևի, որը Ջոնսոնին բերեց իշխանության:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով