Մենք սիրահարվում ենք նրանց, ովքեր խրախուսում են մեր զարգացմանը
Հաճախ մարդիկ, ովքեր նախկինում թվում էին ամենաբարին, կարող են վերափոխվել չարի և հակառակը: Բայց պետք չէ վախենալ սիրել նրան, ում վրա դուք մինչև վերջ վստահ չեք: Չէ որ, եթե այդ մարդը հարազատ է ձեր հոգուն, դրա համար հաստատապես կա որևէ պատճառ:
Ամեն անգամ, երբ մենք սիրահարվում ենք, կարևոր է հիշել, որ այս աշխարհում կատարվող յուրաքանչյուր դեպք իր իմաստն ունի: Մարդիկ մեր կյանք են մտնում հստակ նպատակով՝ սովորեցնել մեզ ինչ որ բան:
Կյանքը լի է դասերով, և դրանցից շատերը բավական դժվար է հասկանալ: Այսպես, նրան, ում մենք սիրում ենք, իր բարությամբ կարող է օգնել մեզ դառնալ ավելի լավը կամ էլ հակառակը՝ կոտրել մեզ, բայց նախկինի պես օգնել մեզ շարունակել աճել, ցուցադրելով, թե ինչպիսի մարդ ենք մենք հիմա, և ցույց տալ այն ամենը, ինչն է մեզ պետք կամ ինչը մենք չենք ցանկանում նկատել մեր կյանքում:
Մարդիկ, ում հանդիպում ենք մեր ճանապարհին, դրանք հոգիներ են՝ ուղարկված տիեզերքից: Իսկ տիեզերքը երբ չի սխալվում: Մեր կյանքը ընդանում է հենց այնպես, ինչպես որ պետք է ընթանա՝ տանելով մեզ այնտեղ, որտեղ ճակատագրով նախանշված է մեզ լինել:
Երբ մենք, ի վերջո հանդիպում ենք այդ միակին, ում կարելի է սիրել և արժանի է մեզ, ամեն ինչ մեր շրջապատում միանգամից դառնում է միօրինակ և հակասական: Դրական սերը ստիպում է մեզ զարգանալ և առաջ շարժվել, բայց այն դա անում է տարբեր միջոցներով:
Սերը միայն մտերմություն և ուրախություն չէ: Սերը փնտրտուքն է այն մարդու, ում հետ կարելի է կիսվել բացարձակապես ամեն ինչով, մարդու, ով կցանկանա տեսնել թե ինչպես ենք մենք հասնում մեր նպատակներին: Նա կլինի մեր կողքին՝ ինչ էլ որ լինի: