Մենք սխալ ընտրություն ենք կատարել, որի համար ներողություն եմ խնդրում. Անդրանիկ Քոչարյան

Մենք սխալ ընտրություն ենք կատարել, որի համար ներողություն եմ խնդրում. Անդրանիկ Քոչարյան

Մենք սխալ ընտրություն ենք կատարել, որի համար ներողություն եմ խնդրում. Անդրանիկ Քոչարյան

«Պատերազմն ուղղումներ մտցրեց, որի արդյունքում քաղաքական որոշումը դարձավ առաջնային»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը, որով հնարավորություն է տրվում բանակից խուսափած և 27 տարին լրացած երիտասարդներին կատարել համապատասխան վճարումներ և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Մենք սխալ ընտրություն ենք կատարել, որի համար ներողություն եմ խնդրում. Անդրանիկ Քոչարյան

Նա ասաց, որ պետությունը պետք է ամեն ոլորտ գրավիչ դարձնի, որպեսզի կարողանա իր երիտասարդներին պահել երկրի ներսում: «Մենք այս համաներումով խնդիրը լուծում ենք, տալիս ենք մեկ տարի ժամանակ, որ երիտասարդները գան և պետության հետ իրենց խնդիրները լուծեն, դրանից հետո արդեն լուրջ խստացումներ կլինեն, և ծնողները պետք է հասկանան՝ երկրից դուրս գալով ծնողները միջազգային հետախուզման մեջ կհայտնվեն, որովհետև ավելի ծանր հոդվածներ են լինելու»,-նշեց նա:

Մենք սխալ ընտրություն ենք կատարել, որի համար ներողություն եմ խնդրում. Անդրանիկ Քոչարյան

Անդդրադառնալով Սահանադրական դատարանի կողմից 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն՝ պատգամավորն ասաց. «Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրեին խուլիգանության մեջ, այդ հոդվածը կդիտվեր հակասահմանադրական, այս դատավորների տրամաբանությունը դա է: Ո՞վ է փորձաքննության ենթարկելու իրենց կայացրած որոշումը, այդ հոդվածը իրո՞ք հակասահմանադրական է, թե Հրայր Թովմասյանի ճաշակով է և կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ, չէ որ այդ հոդվածը Հրայր Թովմասյանն է դրել իր մայրիկների և հայրիկների հետ, Դավիթ Հարությունյանը, մյուսները, բոլորը մասնակից են սրան: Սահմանադրությունը անընդհատ փոխում են, ըստ ճաշակի: Ինձ հետաքրքիր է ՍԴ 3 դատավորներին, հատկապես Խունդկարյանին մենք ինչու՞ ենք ընտրել, բա այսքան տարի մի հատ արտահայտվեր, որ Սահմանադրությանը հակասող հոդված կա: Մենք ընտրել ենք Սահմանադրական դատարանի սխալ անդամներ, ներողություն եմ խնդրում իմ կայացրած սխալ ընտրության համար»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով