Մինչև հիմա նրանք արտոնություն ունեի, իսկ հիմա. Ահա թե ինչ հետևանքներ կունենա ՀՀ քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն քաղաքականության փոփոխությունները

Միգրացիոն խնդիրների,արտագաղթի, Ռուսաստանի և ԵՄ միգրացիոն քաղաքականության փոփոխությունների մասին զրուցել ենք Տաթևիկ Բեժանյանի հետ: -Ռուսաստանը պատրաստվում է խստացնել միգրացիոն օրենսդրությունը: Որո՞նք են հիմնական պատճառները և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար:

Մինչև հիմա նրանք արտոնություն ունեի, իսկ հիմա. Ահա թե ինչ հետևանքներ կունենա ՀՀ քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն քաղաքականության փոփոխությունները

-Մեծ ցանկություն կա Հայաստանից հեռանալու, բայց մի անգամ էլ ասել եմ, որ հնարավորությունները խիստ սահմանափակ են: Անգամ Ռուսաստան գնալու հնարավորությունները: Ռուսաստանի միգրացիոն օրենքի փոփոխությունը ենթադրում է, որ խստացումները վերաբերվելու են նաև ԵԱՏՄ երկրներին,այդ թվում՝ Հայաստանին: Սա նշանակում է, որ մեր միգրանտները 30 օրվա ընթացքում պետք է մատնահետք հանձնեն,իսկ մինչև հիմա նրանք արտոնություն ունեին: Բացի այդ՝ մեզ համար պարտադիր է դարձել բժշկական զննությունն ու Կովիդի հետ կապված բոլոր պահանջների կատարում: Խնդիրն այստեղ այն է, որ եթե երկարաժամկետ նպատակով են մեկնելու, թող մինչև մարտ-ապրիլ ամիսներին չգնան, մինչև որոշակի մեխանիզմներ չսկսեն գործարկվել: Պետք է խուսափել այս տհաճ իրավիճակից, քանի որ սպասվոում են մեծ հերթեր, որի պատճառով միգրանտները կարող են փաստի առաջ կանգնել՝ չհասցնելով 30 օրում կատարել բոոլոր պահանջները:

Մինչև հիմա նրանք արտոնություն ունեի, իսկ հիմա. Ահա թե ինչ հետևանքներ կունենա ՀՀ քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն քաղաքականության փոփոխությունները

Ռուսաստանը նպատակ ունի մի կողմից դեպի Ռուսաստան նաև ԵԱՏՄ երկրների հոսքը կառավարելի դարձնել, զսպել որոշակիորեն, մյուս կողմից՝ շատ բացասական վերաբերմունք ունեն շատ միգրանտների նկատմամբ՝ նրանց դիտարկելով որպես պոտենցիալ հանցագործներ, թեև հանցագործոությունների 10 տոկոսը չեն կազմում միգրանտների հանցագործությունը: Դեր ունի նաև այն հանգամանքը, որ նախկին խորհրդային երկրների քաղաքացիները հակված են անընդհատ գնալ այնտեղ աշխատանք փնտրել, քանի որ չունեն լեզվական,մտածողության լուրջ, դժվարհաղթահարելի խնդիրներ,իսկ Ռուսաստանը կարող է օգտվել այդ հանգամանքից և այդ փաստով ճնշում գործել կամ ազդեցություն ունենալ այդ երկրների վրա: Բացի այդ՝ Ռուսաստանում առկա է զարգացող ժողովրդագրական խնդիդրներ: Ինչպես հայտնի է, ռուսաստանյան մի խավ կա, որի ներկայացուցիչնեերը մեծ թվով արտագաղթում են Անգլիա,ԵՄ երկրներ, ԱՄՆ,Կանադա, այդ թվում՝ ոչ միայն մարդիկ են հեռանում, այլ նաև կապիտալն է դուրս գալիս՝ կապված ՌԴ-ում տնտեսական խնդիրների, Արևմուտքի պատժամիջոցների հետ:

Մինչև հիմա նրանք արտոնություն ունեի, իսկ հիմա. Ահա թե ինչ հետևանքներ կունենա ՀՀ քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն քաղաքականության փոփոխությունները

–Հայաստանից Ռուսաստան արտագաղթողների տեմպերն ինչպե՞ս եք գնահատում: Ինչու՞ այս տարի մեծ թվով հայ քաղաքացիներ ստացան ՌԴ քաղաքացիություն:

Մինչև հիմա նրանք արտոնություն ունեի, իսկ հիմա. Ահա թե ինչ հետևանքներ կունենա ՀՀ քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն քաղաքականության փոփոխությունները

-2020թվականին դեպի ՌԴ բավականին քիչ թվով հայեր են գնացել, որը,ինչպես քանիցս նշել եմ, կապված էր կորոնավիրուսային սահմանափակումներով: Այս տարի, բնականաբար ունենք աշխատաանքի նպատակոով մեկնած հայեր ,բայց դեռ հստակ չենք կարող ասել,քանի դեռ չի ամփոփվել տարին, որովհետև գիտենք, որ արտագնա աշխատաանքի մեկնածնեերը այս ամիսներին են վերադառնում: Պետք է մեկնողների ու վերադարձողների հաշվարկ անել: Այո,այս տարի կրկնակի է աճել է ՌԴ քաղաքացիություն ստացողների թիվը՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում հասնելով 34000-ի,այն դեպքում, երբ 2019-ին ուղիղ կեսն էր՝մոտ 17000-ը: Պետք է այստեղ ֆիքսել, որ այս կարգավիճակը ստացողները մեկ օրում չեն ստանում,այլ ենթադրվում է, որ ավելի վաղ են շատերը դիմել, մյուս մասն էլ, իմանալով, որ գնալով խստացվելու է միգրացիոն օրենսդրությունը, հապճեպ փորձել են այդ խնդիրը լուծել, քանի դեռ ավելի դյուրին ընթացակարգով է: Կարծում եմ՝ Ռուսաստանում հաստատված հայերը, ունենալով գրեթե բոլոր իրավունքները, ինչը որ ունեն քաղաքացիություն ունեցող անձինք, հետևաբար խստացումներից հետո այդ արտոնություններից չզրկվելու համար շտապել են ձեռք բերել քաղաքացիություն:

Մինչև հիմա նրանք արտոնություն ունեի, իսկ հիմա. Ահա թե ինչ հետևանքներ կունենա ՀՀ քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն քաղաքականության փոփոխությունները

–Ինչո՞վ է պայմանավորված ԵՄ երկրների խստացումները: Ըստ վիճակագրության՝ ԵՄ երկրներից մեր հայրենակիցների ետդարձի թիվը ավելացել է, բացի այդ՝աճել է նաև ժամանակավոր փախստաականի կարգավիճակ տալու մերժումների քանակը:

Մինչև հիմա նրանք արտոնություն ունեի, իսկ հիմա. Ահա թե ինչ հետևանքներ կունենա ՀՀ քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն քաղաքականության փոփոխությունները

-Հիմնական պատճառները, ինչպես գիտենք, նրանք են, որ սիրիական պատերազմը, լիբանանյան ճգնաժամը և ընդհանրապես այդ տարածաշրջանի անվտանգային և քաղաքական անկայունությունը նպաստել են, որ ահագնանա դեպի եվրոպական երկրներ փախստականների հոսքը: Դրան գումարվել է Աֆղանստանի խնդիրները: Այդ իսկ պատճառով սահմանել են փախստականների ժամանակավոր գտնվելու կանոնադրություն, կոնվենցիա, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից և համատարած հետ են վերադարձնում նրանց, ովքեր չեն համապատասխանում սահմանած պահանջներին: Նույն կերպ փախստականի կարգավիճակ չեն տալիս բոլոր նրանց, ովքեր չեն համապատասխանում ՄԱԿ-ի փախստականների կոնվենցիայի 5 կետերին: Ի դեպ, եթե ենթարկվում են այդ օրենքին և զգուշացնելուց հետո ինքնակամ լքում են, տվյալ պետությունը հոգում է ծախսերը, իսկ եթե՝ոչ, երեք անգամ զգուշացնելուց հետո արտաքսում են: Հետևաբար լավ կլինի, որ մեր հայրենակիցները օրինապահություն դրսևորեն այս հարցում: Չկա այստեղ հայերի նկատմամբ որևէ հատուկ մոտեցում: Սա տարածվում է բոլորի վրա: Իսկ ինչ վերաբերում է վիզաների գործընթացի դանդաաղեցման հարցերին, չեմ բացառում,որ որ երկկողմանի շահագրգռություն չկա՝ հաշվի աառնելով արտագաղթի ծավաալի ավելացման ռիսկերը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով