Միշտ երիտասարդ մաշկի գաղտնիքներ 40+ կանանց համար

Միշտ երիտասարդ մաշկի գաղտնիքներ 40+ կանանց համար

Միշտ երիտասարդ մաշկի գաղտնիքներ 40+ կանանց համար

Քառասուն տարեկանից հետո կանայք սկսում են նկատել մի շարք փոփոխություններ, որոնք տեղի են ունենում հորմոնալ փոփոխությունների հետևանքով, ինչը հատկապես անդրառնում է դեմքի վրա: Եթե դուք արդեն քառասուն տարեկան եք, ապա մի անհանգստացեք. այլևս հնարավոր է պահպանել մաշկի երիտասարդությունը:

Հորմոնները և դեմքի մաշկը
Էստրոգենը և պրոգեստերոնը մաշկի առաձգականության համար պատասխանատու հորմոններ են: Սակայն տարիքի հետ այդ հորմոնների քանակը մաշկի մեջ պակասում է, որի արդյունքում Ձեր մաշկը դառնում է ավելի բարակ և ջրազրկված:
Առողջ մաշկը երիտասարդ երևալու առաջին նախապայմանն է: Այդ տարիքում Ձեր մաշկը մանրակրկիտ խնամք է պահանջում:

Խորհուրդներ, որոնց պետք է հետևել առաջին հերթին

Լվացեք դեմքը ամեն օր

Միշտ երիտասարդ մաշկի գաղտնիքներ 40+ կանանց համար

Արթնանալուն պես պետք է զբաղվել դեմքի խնամքով: Անպայման գոլ ջրով լվացեք դեմքը մաքրող հեղուկով: Այնուհետև բամբակյա բարձիկների և տոնիկի օգնությամբ շարունակեք մաքրել դեմքի աղտոտվածությունը, որպեսզի այն ամբողջությամբ մաքրվի: Արեք դա ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան քնելուց առաջ:

Խոնավեցրեք դեմքը

Միշտ երիտասարդ մաշկի գաղտնիքներ 40+ կանանց համար

Եվս մեկ կարևոր սովորություն՝ երիտասարդ մաշկ ունենալու համար՝ դեմքի ամենօրյա խոնավեցնումն է: Դրա համար իդեալական են գիշերային քսուքները, հատկապես որոնք ունեն հակատարիքային հատկություններ:

Արևապաշտպան քսուքներ

Արևապաշտպան քսուքներ պետք է օգտագործել ամեն օր, անկախ նրանից դրսում արև է թե ոչ: Քսեք այն դեմքին, վզին և պարանոցին, քանի որ մարմնի այս հատվածներն ամենաարագն են ծերանում:

Օգտագործեք սկրաբեր

Միշտ երիտասարդ մաշկի գաղտնիքներ 40+ կանանց համար

Մաշկի շերտազատումը օգնում է հեռացնել մահացած բջիջները: Այս կերպ օգնելով թարմացնել մաշկի բջիջները և դանդաղեցնել վաղաժամ ծերացումը: Ուշադրություն դարձրեք կոսմետիկ միջոցների ընտրությանը՝ նախապատվությունը տալով ավելի յուղոտ միջոցներին:

Լրացուցիչ խորհուրդներ
Հետևեք Ձեզ քաշին: Ավելացրեք E և C վիտամինների օգտագործումը: Դեմքի գույնին համապատասխան մազերի գույն ընտրեք: Ավելի բաց երագները օգնում են երկար քողարկել սպիտակ մազերը: Դիմահարդարվեք ավելի բաց տոների մեջ: Մաշկը ավելի խոնավ դարձնելու համար շատ ջուր օգտագործեք:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով