Մի նոր ողբերգություն է ծավալվում․ Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում․ Բրայան Մեյի կարևոր գրառումը

Բրիտանացի երաժիշտ, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն աշխարհի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին հ արձակումների վրա։ «Ես խախտում եմ իմ լռությունն այստեղ, քանի որ կարծես թե մի նոր ողբերգություն է ծավալվում, ու կա վ տանգ, որ ինչպես միշտ այս օրերին, մեդիան այս մասին ճշմարտացի կերպով չի հաղորդի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Մեյը Instagram-ի իր էջում։ Նա ընդգծել է, որ Հայաստանը փոքր երկիր է, որը չունի նավթի կամ գազի պաշարներ, քրիստոնեության և ժողովրդավարության կղզյակ է՝ շրջապատված բռնապետական երկրների կողմից։

Մի նոր ողբերգություն է ծավալվում․ Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում․ Բրայան Մեյի կարևոր գրառումը

«Սա աշխարհի ամենախաղաղասեր երկրներից մեկն է՝ խորը ամբարված տխրությամբ՝ իր ողբերգական պատմության պատճառով․ Առաջին աշխարհամարտի տարիներին 1,2 մլն հայեր ս պանվեցինք Օսմանյան կայսրությունում՝ վայրագ էթնիկ զտման գործողություն, որը մինչ օրս հերքվում է Թուրքիայի կողմից։ Այսօր Հայաստանը կրկին ս պառնալիքի տակ է՝ դավադրություն, որի նպատակն է աշխարհի երեսից ջնջելու այդ երկիրը։ Երկու օր առաջ Հայաստանի սահմանի խաղաղ գյուղերը հրետակոծվեցին Ադրբեջանի կողմից, հարձակում, որի նկատակն էր ա հաբեկելու հայ ժողովրդին ու ապակայունացնելու իրավիճակը»,- նշել է Մեյը՝ ընդգծելով, որ Հայաստանը մնացել է միայնակ բռնապետությունների դեմ և կարիք ունի լիակատար աջակցության Արևմուտքի կողմից։

Մի նոր ողբերգություն է ծավալվում․ Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում․ Բրայան Մեյի կարևոր գրառումը

Բրիտանացի լեգենդար կիթառահարը կիսվել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման մասին System Of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի գրառմամբ։ «Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում․ խնդրում եմ տարածեք սա՝ հակադրվելով կեղծ ինֆորմացիային, որը ակտիվորեն տարածում են Ադրբեջանն ու նրա դաշնակիցները՝ փորձելով Հայաստանին ներկայացնել որպես ա գրեսոր՝ ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը փորձեց անմեղ ուկարինացիներին ներակայացնել ա գրեսոր։ Աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, մենք բոլորս պետք է սատար կանգնենք ճշամտրությանն ու արդարությանը»,- նշել է Մեյը։

Рейтинг
( 14 оценок, среднее 4.57 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով