Մոսկվային տհաճ անակնկալներ են սպասվում․ Խաղի կանոնների փոփոխություններ կլինեն
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը խոսել է գերմանական Ռամշտայնի ամերիկյան ավիաբազայում ապրիլի 26-ին մեկնարկած ձևաչափով երեկվա հանդիպման մանրամասների մասին, տեղեկացնում են ուկրաինական զլմ-ները։ Ռամշտեյնը դառնում է ազատ աշխարհի իրական կոալիցիա՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, ուրախ եմ, որ մասնակից երկրների թիվն ավելանում է, գրել է Ռեզնիկովը Ֆեյսբուքի իր էջում։ «Եթե առաջին հանդիպման ժամանակ հիմնական բառերն էին timing եւ transition, ապա այս անգամ ավելացավ coordination բառը: Մենք մեր ջանքերը կկենտրոնացնենք այն բանի վրա, որ միջազգային աջակցությունը առավելագույն ազդեցություն ունենա»,- ասել է Ռեզնիկովը։
Նրա խոսքով, հանդիպմանը երկրները հայտարարել են Ուկրաինային աջակցելու նոր ուղիների մասին, որոնք կարող են դառնալ «խաղի կանոնների փոփոխություն» այս պ шտերшզմում։ «Հուսով եմ, որ հունիսին հաջորդ հանդիպմանը ես կկարողանամ իմ գործընկերներին զեկուցել այն զենքի կիրառման արդյունքների մասին, որի մասին խոսվել է մայիսի 23-ի հանդիպմանը: Մենք արդեն ստացել ենք առափնյա պաշտպանության ս պшռшզինությшն հաստատում: Մասնավորապես, խոսքը արձակման կայանների և հականավային Harpoon հրթիռների մասին է: Լուծումը գտնվել է մեր գործընկեր մի քանի երկրների համատեղ ջանքերի շնորհիվ: Եղել են նաև այլ հաճելի անակնկալներ, որոնք կբարձրացնեն ուկրաինական բանակի հզորությունը և տհաճ կլինեն թ շնшմու համար, բայց դրա մասին ավելի ուշ»,- խոստացել է Ռեզնիկովը։
«Հանդիպման բոլոր մասնակիցներն իրենց անսասան աջակցությունը հայտնեցին Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում և հիացմունք հայտնեցին մեր Զինված ուժերի հերոսության և պրոֆեսիոնալիզմի, ողջ ուկրաինացի ժողովրդի տոկունության համար: Ուկրաինան անպայման կհաղթի»,- ամփոփել է պաշտպանության նախարարը։