Մոսկվայի հուսահատ առաջարկը

Մոսկվայի հուսահատ առաջարկը

Մոսկվայի հուսահատ առաջարկը

Պուտինն ասել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագա սերունդներին՝ հույսով ու թեթեւացած հոգով արտաբերված այս խոսքերը կարելի է լսել ամենուր։ Քանի ապագա սերունդ, ինչքան է ապրելու Պուտինը, ինչ է լինելու Ռուսաստանի հետ՝ այս հարցերը կարծես թե չեն քննարկվում, ինչպես եւ բազմաթիվ այլ հարցեր, որոնք կարող էին բերել որոշակի տրամաբանական եզրահանգումների։ Այդպիսին է ապակողմնորոշված հանրության արձագանքը՝ նա չի ուզում տեսնել, լսել ու հասկանալ այլ բան, ինչը չի համընկնում իր պատկերացումներին։

Մոսկվայի հուսահատ առաջարկը

Նոյեմբերի 20-ին Բալիում նախատեսվում է Մեծ 20-ի երկրների ղեկավարների հավաքը, որին Պուտինի մասնակցությունը կախված է նրանից, թե արդյոք ԱՄՆ նախագահ Բայդենը կհամաձայնի նրա հետ հանդիպման։ Նախօրեին Պուտինի խոսնակ Պեսկովը սենսացիոն հայտարարություն է արել՝ նա ասել է, որ Պուտինի եւ Բայդենի բանակցությունների պլատֆորմ կարող է դառնալ ՌԴ անվտանգության երաշխիքների նախագիծը, որը ՌԴ-ն ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին է հանձնել անցյալ տարվա դեկտեմբերին։ Պեսկովն ասել է, որ գուցե ԱՄՆ-ն կցանկանա լսել իրենց եւ վերադառնալ դեկտեմբեր-հունվարի իրողություններին։

Մոսկվայի հուսահատ առաջարկը

Հիշեցնենք, որ այն ժամանակ Ռուսաստանը փաստացի վերջնագիր էր ներկայացրել ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին՝ փասա-փուսաները հավաքել ու հեռանալ Արեւելյան Եվրոպայից, Ուկրաինային պարտադրելով արտաբլոկային կարգավիճակ՝ Դոնբասի հատուկ կարգավիճակով, որը ենթադրում էր Կիեւի ներքին ու արտաքին քաղաքականության վերահսկողություն։ ԱՄՆ-ն ու դաշնակիցները մերժեցին Ռուսաստանին։

Մոսկվայի հուսահատ առաջարկը

Հիմա Ռուսաստանն իհարկե այն վիճակում չէ, որ վերջնագրեր ներկայացնի Արեւմուտքին։ Ուկրաինա ներխուժման արդյունքները բոլորի աչքի առաջ են․ ռուսական հզոր բանակի միֆը պայթեց ուկրաինական բանակի դիմադրությունից ու արեւմտյան մի քանի տասնյակ զինատեսակներից, ռուսական էներգետիկ, հացահատիկային, միջուկային եւ այլ կարգի շանտաժները ոչ միայն արդյունք չտվեցին, այլեւ շրջվեցին իր դեմ։ Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի պառակտման, Ուկրաինայի ապառազմականացման եւ Մոսկվայի հռչակած այլ նպատակները ոչ միայն չիրականացան, այլեւ հակառակ արդյունք տվեցին։ Իսկ սահմանված պատժամիջոցները, որոնք քաղաքականապես ու տնտեսապես թուլացրել են Ռուսաստանը, դեռ լիովին ուժի մեջ չեն մտել, եւ հետեւանքներն առջեւում են։

Մոսկվայի հուսահատ առաջարկը

Պուտինը շարունակում է շանտաժի ու ս պառնալիքների մարտավարությունը, սակայն լիովին այլ նպատակներով՝ դրանք հ րադադարի հասնելու հուսահատ փորձեր են։ Պարտությունն Ուկրաինայում, ինչպես բնորոշել է Պուտինի տեղակալը, կնշանակի Ռուսաստանի փլուզում։ Դրա նախադրյալները կարծես թե կան, Ուկրաինայում ռազմական ամփոփագրերը վկայում են ռուսական բանակի ծանր կացության մասին, որը պատրաստվում է նահանջել արդեն ՌԴ մաս հայտարարված տարածքներից։ Հիմա ամեն ինչ կախված է Արեւմուտքից՝ կպահե՞ն Պուտինի դեմքը, թե ոչ։

Մոսկվայի հուսահատ առաջարկը

Պուտինի այս փորձերն առավել ինտենսիվ դարձան այն բանից հետո, երբ Չինաստանի կոմկուսի 20-րդ համագումարում Սի Ծինփինը հաստատեց իր միահեծան իշխանությունը եւ համագործակցության առաջարկով դիմեց ԱՄՆ-ին՝ երկբեւեռ աշխարհի սխեմայով։ ՌԴ-ն ոչ միայն դուրս է մնում այս սխեմայից, այլեւ, փորձագետների կանխատեսումներով, կարող է դառնալ չին-ամերիկյան հնարավոր համաձայնությունների օբյեկտ։ Մինչդեռ, Պուտինն ինքն էր ձգտում Վաշինգտոնի «տեղակալի» դերին։
Մոսկվայի հուսահատ առաջարկը

Այս ֆոնին, Պուտինի խոսնակի առաջարկն ինչ որ առումով կապիտուլյացիայի համաձայնություն է՝ վերադառնալ 2022-ի հունվարի իրողություններին, այդ թվում՝ ռազմական, պահելով ուկրաինական որոշ տարածքներ։ Ուկրաինան պնդում է 1991-ի սահմանները (նույն ԱՊՀ հռչակագիրը, որին հղում են անում Պուտինը, Ալիեւն ու Փաշինյանը), Արեւմուտքը հայտարարում է, որ հրադադարը պետք է լինի Ուկրաինայի պայմաններով։

Մոսկվայի հուսահատ առաջարկը

Ահա այս հեռանկարներն են կանգնած Ռուսաստանի առջեւ, առավել եւս, որ պատերազմի հետեւանքներն աստիճանաբար զգացնել են տալիս ներքին տնտեսական, սոցիալական ու հոգեբանական կացության վրա։ Աշխարհքաղաքական նահանջը ազդեցության «ավանդական» գոտիներից՝ Կենտրոնական Ասիայից, Հարավային Կովկասից, անխուսափելի է եւ արդեն սկսել է։ Այստեղ էական է հասկանալ պատճառահետեւանքային հստակ կապը՝ անհեթեթությունների մեջ չընկնելու համար, ինչը բնորոշ է հայ հանրությանը։ Նշենք միայն, որ Հարավային Կովկասից ՌԴ նահանջի ռազմավարությունն իրագործվում է թուրքերի հետ պայմանավորվածություններով։

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends