Մոսկվայի մեսիջը հայ հասարակությանը. Ռուսական կողմը հող է նախապատրաստում պատժիչ գործողությունների համար

Օրերս աննախադեպ մի բովանդակությամբ նոտա ստացվեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։ Այն կապված էր «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքին «ռուսական կառույցների մասնակցության վերաբերյալ հայկական տեղեկատվական դաշտում եղած մեղադրական հայտարարությունների հետ», ինչպես ասվում է հաղորդագորության մեջ։ Ռուսները նեղսրտել էին՝ ասելով, մեջբերեմ․ «Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մոսկվայի մեսիջը հայ հասարակությանը. Ռուսական կողմը հող է նախապատրաստում պատժիչ գործողությունների համար

Այդ քաղաքական ուժերի՞ն նկատի ունեն ռուսական դեսպանատանը։ Ասենք՝ նրանց, որոնք պարբերաբար բողոքի ակցիանե՞ր են իրականացնում ՌԴ դեսպանատան դիմաց, թե նրանց, որոնք հաճախ տեղին քննադատում են Ռուսաստանի կողմից ՀՀ-ում իրականացվող քաղաքականությունը։ Գուցե այն ուժերին, որոնք բարձրաձայնում են, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները։ Իսկ հավանակա՞ն է, որ ռուսները մեսիջ են հղում հայ հասարակության այն հատվածին, որն ունի հստակ դժգոհություններ ռուսական կողմից։ Գուցե այս ուղերձով Մոսկվան սաստում է ամբողջ հայությանը՝ ասելով, թե խելոք մնացեք, քանի որ դուք մեր երկաթե հովանոցի տակ եք, որը կարող է ամեն վայրկյան փակվել։

Մոսկվայի մեսիջը հայ հասարակությանը. Ռուսական կողմը հող է նախապատրաստում պատժիչ գործողությունների համար

Տարօրինակ է, որ այսքան բացասական դեպքերից ու արձագանքներից հետո ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ուշադրություն է դարձնում ոչ թե հանրային լայն դժգոհությանը՝ դաշնակցական պարտականությունները պատշաճորեն չկատարող Ռուսաստանի նկատմամբ, այլ «Սուրմալու»-ի պայթյունից հետո տարածվող բազմաթիվ վարկածների, որոշ դեպքում անհիմն դիտարկումների վրա, որոնք կարող ենք ձևավորվել ինչ-որ անձանց բացառիկ սյուբյեկտիվ կարծիքի հաշվին։

Մոսկվայի մեսիջը հայ հասարակությանը. Ռուսական կողմը հող է նախապատրաստում պատժիչ գործողությունների համար

Թեպետ, որոշ հստակ հայտարարություններ հասարակական մի շարք գործիչների կողմից եղան։ Եվ դրան, հանուն արդարության, կարող էին անգամ տրամաբանական թվալ։ Անդադար կեղծ ահազանգերի ֆոնին ինչ-որ բան Երևանում ի վերջո պայթեց, բայց դա հաստատ մետրոպոլիտենը կամ Ազգային ժողովը չէին։ Մի հասարակական գործչի վարկածով, օրինակ՝ պայթած պահեստը իբր «Ապառաժ» ՍՊԸ-ին պատկանող բազմաթիվ պահեստներից մեկն էր: «Ապառաժ»-ը միակ ընկերությունն է, ըստ հեղինակի, որը կարող էր իրականացնել, իրագործման փուլ մտած Հյուսիս-Հարավի ավտոճանապարհի Սյունիքի հատվածը, որը բաղկացած է բազմաթիվ թունելներից ։ Իսկ այդ թունելները, ըստ հեղինակի, իբր պիտի պայթեցվեին հենց «Ապառաժի» կողմից, որի պայթուցիկ նյութերն էլ պահեստավորված էին Սումալու առևտրի կենտրոնի պահեստում: Վարկածի հեղինակի պնդմամբ նման այլ ընկերություն, որը ունակ կլիներ իրականացնել Հայաստանն Իրանին կապող ռազմավարական ճանապարհի թունելային հատվածների պայթեցման աշխատանքները՝ Հայաստանում պարզապես չկա:

Մոսկվայի մեսիջը հայ հասարակությանը. Ռուսական կողմը հող է նախապատրաստում պատժիչ գործողությունների համար

Սակայն արդյո՞ք Հայաստանը ցանկության դեպքում չէր կարողանալու այլ շուկաներից ձեռք բերել պայթուցիկ այնքան նյութեր, որպեսզի իրականացներ Հայաստան-Իրան-Վրաստան միջպետական Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները։ Առհասարակ, գուցե մենք բոլորս փորձում ենք կապել չկապվող մի բան։ Կամ էլ, ընդհակառակը, մենք լավ էլ ունակ ենք փազլը հավաքել այնպես, ինչպես այն նախանշել էին այս խաղի սցենարիստները։ Իսկ ինչպիսին է այդ սցենարը, արդյո՞ք այն ուղղված է բացառապես ՀՀ շահերի ու ինքնիշխանության դեմ։ Հավանական է արդյոք, որ այս խաղի դիրիժորը Մոսկվան է, առաջին ջութակը՝ Թուրքիան, իսկ սոլոն էլ վստահված է Ալիևին։

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends