Մոսկվան արագացնում է ՀՀ տարածքով միջանցքների բացումը. Փակ հանդիպում` Էրդողանի հետ

Մոսկվան արագացնում է ՀՀ տարածքով միջանցքների բացումը. Փակ հանդիպում` Էրդողանի հետ

Մոսկվան արագացնում է ՀՀ տարածքով միջանցքների բացումը. Փակ հանդիպում` Էրդողանի հետ

Թուրքական թերթերը գրում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում մամուլի համար փակ հանդիպում է ունեցել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Ինչպես հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության հարցեր։

Մոսկվան արագացնում է ՀՀ տարածքով միջանցքների բացումը. Փակ հանդիպում` Էրդողանի հետ

Օվերչուկը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հանձնաժողովի ռուսական համանախագահն է։ Օրերս հայտարարվեց, թե երկաթուղու եւ ավտոմոբիլային ճանապարհների հարցում կողմերը համաձայնեցրել են մոտեցումները, եւ Հայաստանով անցնող ճանապարհներին կներդրվի պարզեցված ռեժիմ։ Թե ինչ ռեժիմ է դա, չի պարզաբանվում, միեւնույն ժամանակ խոսք չկա այն մասին, որ նման ռեժիմ է ներդրվելու նաեւ «Ադրբեջանի» ճանապարհներին։

Մոսկվան արագացնում է ՀՀ տարածքով միջանցքների բացումը. Փակ հանդիպում` Էրդողանի հետ

Ռուսական կողմի եւ մասնավորապես Երեւանում Լավրովի հայտարարություններից վերահաստատվում է, որ ապաշրջափակման մասին խոսք չկա, ռուս-թուրքական համաձայնությունները վերաբերում են միայն Հայաստանի տարածքով միջանցքներին։ ՌԴ նպատակը ցամաքային ուղիղ կապն է Թուրքիայի հետ, որը ծառայելու է այդ թվում պատժամիջոցները շրջանցելու խնդիրներին։ Ըստ ամենայնի, «պարզեցված ռեժիմը» Հայաստանի հարավի օտարման «քաղաքական փաթեթավորումն է», որը չի ենթադրում ՀՀ որեւէ տեսակի վերահսկողությունը։

Մոսկվան արագացնում է ՀՀ տարածքով միջանցքների բացումը. Փակ հանդիպում` Էրդողանի հետ

Մոսկվան արագացնում է այս գործընթացները, քանի որ պատժամիջոցների ազդեցությունը մեծանում է, միեւնույն ժամանակ՝ Արեւմուտքը աշխուժություն է ցուցաբերում «հայ-ադրբեջանական կարգավորման» հարցում։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով