Մ ահին հաղթած Բորիկը․ Ես պետք է էդ 49 հոգու տեղ ապրեմ, իրենց ծնողների համար որդի լինեմ

Մ ահին հաղթած Բորիկը․ Ես պետք է էդ 49 հոգու տեղ ապրեմ, իրենց ծնողների համար որդի լինեմ

Մ ահին հաղթած Բորիկը․ Ես պետք է էդ 49 հոգու տեղ ապրեմ, իրենց ծնողների համար որդի լինեմ

Պատ երազմի դաշտից վերադարձած կամ, ցավոք, հավերժացած զ ինվորների մասին վկայությունները մեզ ավելի են պարտավորեցնում ապրել արժանի կյանքով՝ պաշտպանելով այն, ինչ մենք սիրում եք, ինչին հավատում ենք: Մեդիամաքսը ներկայացնում է պատ երազմի ընթացքում վի րավորում ստացած ժամկետային զ ինծառայող Բորիկ Ավետիսյանի պատմությունը, որ հավատի ու նվիրումի մասին է: 19-ամյա Բորիկ Ավետիսյանը զորացրվելու էր 2021 թվականի ամռանն ու ընդունվեր կոնսերվատորիայի դհոլի բաժին, եթե չլիներ պատ երազմն ու ձեռքի վ իրավորումը:
Երբ սկսվեց պատ երազմը, Բորիկը Մարտակերտում էր, 18 օր այնտեղ մասնակցեց մարտերին: Հետո հրաման ստացան գնալ Մատաղիս, որտեղ էլ ծանր վ իրավորում ստացավ:

Մ ահին հաղթած Բորիկը․ Ես պետք է էդ 49 հոգու տեղ ապրեմ, իրենց ծնողների համար որդի լինեմ

«Անօդաչուն նկարել էր մեզ, Ս մերչով խփեցին: 50 հոգի էինք, բոլորն աչքիս առաջ մ ահացան: Ես զգացի, որ սնարյադ ա գալիս վրաս, ինքնըստինքյան թռա խ րամատի մեջ, հենց էդ պահին աջ կողքիցս խփեց ս նարյադը: Սկզբից չգիտեի, որ ձեռքս կտրվել ա, հետո պատահական հայացքս թեքեցի ձեռքիս, տեսա՝ կախ ա ընկել: Մի հոգի էլ կար, մոտեցավ, որ օգնի ինձ, ու հենց օգնելու ժամանակ էլ մ ահացավ: Մնացի մենակ, հույսս կտրել էի, որ պիտի ապրեմ: Նստեցի, ն ռնակը վերցրի, քաշեցի, որ ինձ պա յթացնեմ, էդ պահին հետախուզական խումբ մտավ, քցեցի իրանց վրա, բոլորը մ ահացան: Էդ ժամանակ զգացողություն էր, որ մեկն ինձ ասում ա՝ դու փրկվելու ես, գնա»,- հիշում է Բորիկը:

Մ ահին հաղթած Բորիկը․ Ես պետք է էդ 49 հոգու տեղ ապրեմ, իրենց ծնողների համար որդի լինեմ

Այդպես վ իրավոր սողալով է հասել է Մարտակերտ: Այդ ընթացքում նա շարունակում էր մնալ թ շնամու թիրախում, շուրջբոլորը պայ թյուններ էին, բայց կ րակը վրիպում էր:«Մտածում էի, թե տեղ չեմ հասնի, շատ մոտ էին իրանք ինձ, բայց կողքերս էր պայ թում մենակ: Ոնց որ մեկը ձեռքը գլխիս վրա պահած լիներ, որ սնարյադները չկպնեին»,- ասում է նա ։ Մարտակերտում Բորիկին մի բուժքույր է օգնել, որին հիմա փնտրում է, բայց չի կարողանում գտնել: Անունն անգամ չգիտի: Հետո նրան տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ: Ասում է՝ հիվանդանոց մտա թե չէ, ինձ թույլ տվեցի աչքերս փակել, դրանից հետո երկար ժամանակ անգիտակից էր: Հետագայում բժիշկներն են պատմել, որ իրեն տեղափոխել են Գորիս, այնուհետեւ՝ ուղղաթիռով Երեւան:

Մ ահին հաղթած Բորիկը․ Ես պետք է էդ 49 հոգու տեղ ապրեմ, իրենց ծնողների համար որդի լինեմ

«Բժիշկներն ասում էին, որ մ եռած եմ հասել ստեղ, 4 լիտր ա րյուն էի կորցրել: Վերակենդանացման բաժանմունքում անցկացրածս օրերին գրեթե անգիտակից եմ եղել, հետո են պատմել ինձ, որ բժիշկները հարցրել են՝ ծնողներիս հետ ոնց կապվեն, հասկացրել եմ, որ հեռախոս տան: Կրծքիս 2 դաջվածք ունեմ՝ մի կողմում մամա, մյուս կողմում՝ պապա, հեռախոսով պապայի համարն եմ հավաքել ու ցույց տվել դաջվածքը»,- ասում է զ ինվորը: Բորիկի մայրը՝ Հռիփսիմեն, մեծ հուզմունքով է հիշում այն օրը, երբ իմացավ՝ որդին վիրավոր է: Նրանից փորձում էին փաստը գաղտնի պահել, սակայն մոր սիրտը զգում էր:

Մ ահին հաղթած Բորիկը․ Ես պետք է էդ 49 հոգու տեղ ապրեմ, իրենց ծնողների համար որդի լինեմ

«4 օր էր արդեն, ինչ Բորիկից լուր չկար, անհամբեր զանգին էի սպասում: Ամուսինս զանգեց, ասաց՝ իր անձնագիրը հանեմ, գալիս է վերցնի: Արդեն զանգել էին հիվանդանոցից, պետք է գնար, բայց ինձ չէր ասում: Միեւնույն է, ես զգում էի, ասում էի՝ հաստատ երեխուս մի բան եղել է, ու էդպես շարունակ լալիս էի»,- պատմում է Հռիփսիմեն: Երբ որդուն այցի եկավ, նա դեռ անգիտակից էր, սակայն Հռիփսիմեն հիշում է, որ Բորիկը բռնում էր մոր ձեռքն ու չէր թողնում: Երկար ժամանակ Բորիկը չէր կարողանում սնվել. կոկորդում խողովակ կար: «Շատ էի նեղվում, որ համեղ բաներ չէի կարող տանել, դեռ չէր կարող ուտել: Հետո մի քանի օրից քույրերից մեկը զանգեց իր հեռախոսով, ասաց՝ Բորիկը ռուլետ է ուզում: Ուրախությանս չափ չկար, գնացի չտեսի նման ինչ հնարավոր էր գնեցի»,- հիշում է հերոսի մայրը:

Մ ահին հաղթած Բորիկը․ Ես պետք է էդ 49 հոգու տեղ ապրեմ, իրենց ծնողների համար որդի լինեմ

«Ինձ երկար ժամանակ թվում էր, թե ես դեռ պատ երազմի դաշտում եմ, չգիտեի, որ հիվանդանոցում եմ: Ձայները միշտ գալիս էին: Որ թեթեւ շխկոց էի լսում, քույրերին հարցնում էի՝ էս ի՞նչ էր, սնարյա՞դ ընկավ: Հիմա անցել ա, մի քիչ խշշոց ա մենակ մնացել ականջումս»,- պատմում է զի նվորը: Վ իրավորման հետեւանքով ձեռքի ստորին հատվածն այլեւս չկա: Աջ աչքը եւս պրոթեզավորելու են, բայց տեսնել էլ չի կարողանա, իսկ աջ ականջի լսողությունը ժամանակի ընթացքում գուցե ինչ-որ չափով վերականգնվի: «Պալատում էի արդեն, երբ իմացա, որ մի աչքս չկա: Ինձ թվում էր, թե վերք ա, կբացվի: Բայց որ իմացա, սովորական էր: Հիմա ձեռքիցս եմ մի քիչ նեղվում, որ չեմ կարողանում ոչ մի բան անել»: Շուտով բժիշկն է մտնում պալատ, զննում Բորիկի թեւը:
— Բորիկի թեւն իսկապես բժիշկներն են «հավաքել», պետք է նաեւ ոսկոր աճեցնեն: Ձեռքը պրոթեզավորելու են, իր անունով գերմանական ժամանակակից պրոթեզ է նախատեսված, հավանաբար պատրաստ կլինի 5 ամսից: Չգիտի՝ հետո դհոլ նվագել կկարողանա՞, թե՞ ոչ, բայց դհոլի դասատու հաստատ աշխատելու է, արդեն 2 աշակերտ ունի:

Մ ահին հաղթած Բորիկը․ Ես պետք է էդ 49 հոգու տեղ ապրեմ, իրենց ծնողների համար որդի լինեմ

«Բժիշկների մոտ սովորություն ա արդեն, հենց պարապ են լինում, գալիս են ինձ վիրահատելու,- կատակում է Բորիկը: Նա արդեն 8 վի րահատություն է ունեցել, եւս 3-4-ը դեռ սպասվում են։ 4 ամիս է, ինչ հիվանդանոցում է, հավանաբար եւս մեկ ամիս այստեղ կանցկացնի: Երբեմն տուն է գնում, բայց կատակում է, թե իր տունը հիվանդանոցում է, իսկ տուն գնալիս կարծես գյուղ գնա՝ բարեկամի տուն: Պալատում իրեն ընկերակցում են նաեւ գերմանամկները, որոնցից մեկին նվեր է ստացել: Ակվարիումային ձկներ եւս ունի, բուժքույրներից են նվիրել: Հիվանդանոցում անցկացրած ժամանակը զուր չի կորցնում, դաշնամուր նվագել է սովորում սմարթֆոնի հատուկ հավելվածով: «Նաեւ պատ երազմի թեմայով կինոներ եմ նայում: Ուզում եմ համեմատել էս պատ երազմի հետ, բայց չի լինում, շատ ուժեղ էր էս պատ երազմը… Թուրքերը որ գալիս էին, կ րակում էինք ընկնում էին, հետո նորից վեր կենում գալիս էին, ոնց որ զոմբի լինեին… դե սրսկված էին»:

Մ ահին հաղթած Բորիկը․ Ես պետք է էդ 49 հոգու տեղ ապրեմ, իրենց ծնողների համար որդի լինեմ

Բորիկն ասում է, որ մարտի դաշտում յուրաքանչյուրն առաջինը իր մարտական ընկերոջն է պ աշտպանում: «Մեր տղերքը լավ կ ռվել գիտեն, մեր զ ինվորները շատ դուխով են, մենակ սն արյադի թռնելու ժամանակ մար տական գոռոցները արդեն հերիք ա, որ ամբողջը զգաս: Ընդեղ միշտ իրար դուխ ենք տալիս, բայց որ աչքիդ առաջ մարդ ա պայթում, կարողա մի տեսակ սառես, էլ ոչ մի բանի մասին չես մտածում բացի նրանից, որ հեսա քեզ էլ են խփելու, ու էլ ոչ մի բան չզգաս … բայց ինձ խփեցին ու ես զգացի»,- վերջին մասը ծիծաղով է հիշում: Պատմում է նաեւ, որ մար տական ընկերների հետ օդում ԱԹՍ են խփել ավտոմատով: «Որ կպավ, աշխարհով մեկ էինք եղել»,- ժպիտով հիշում է Բորիկը:

Մ ահին հաղթած Բորիկը․ Ես պետք է էդ 49 հոգու տեղ ապրեմ, իրենց ծնողների համար որդի լինեմ

Խաչը փրկեց .Բորիկը ձախ ձեռքի դաստակին խաչով ապարանջանի պատկերով դաջվածք ունի, ասում է՝ դա է փրկել, որ ձախ ձեռքը չվնասվի: Աջ թեւին եւս խաչ պատկերող դաջվածք ունի, մտածում է՝ թեւն ամբողջությամբ կորցնելուց խաչն է փրկել: Երբ ասաց, որ պատրաստվում է նոր դաջվածք անել, միամիտ հարց տվեցի. -Դաջվածք անելուց չի ցավու՞մ: -Էսքանից հետո ինչ ցավալ…Հիվանդանոցում անցկացրած օրերը եւս առանց փորձությունների չեն եղել: Բորիկը քիչ է մնացել խեղդվի շնչափողում պատահաբար հայտնված տամպոնի պատճառով:«Շարժումներով հասկացրել եմ բժիշկներին, որ հանեն, չեմ կարողանում շնչել: Եկան հանեցին, ու բոլորը զարմանում էին՝ ոնց ա էս տղեն էսքանից հետո ողջ: Իսկ ես ասում եմ՝ էդ եքա սնարյադից ինձ բան չեղավ, էս փոքր բինտից պիտի մ եռնեի՞: Ինչ ամոթ կլիներ»,- ծիծաղում է:

Մ ահին հաղթած Բորիկը․ Ես պետք է էդ 49 հոգու տեղ ապրեմ, իրենց ծնողների համար որդի լինեմ

Պիտի փոխենք մեզ .«Ինձ թվում ա, որ մարդիկ չեն փոխվի, բայց պիտի փոխվեն: Պիտի դ ավաճանությունը վերանա, սկսեն իրար սիրել: Եթե իրար սիրելը, իրար նկատմամբ հարգանք տածելը լիներ, մենք էսքան բարդ պատ երազմ չէինք տեսնի… մեկը մյուսին չէր թողնի ու փախներ»,- կարծում է Բորիկը: Նա ինքն իրեն հաճախ է հարցնում՝ ինչու է 50 զ ինակիցներից հենց միայն ինքն ապրում, բայց դեռ պատասխանը չի գտել:«Ես պետք է էդ 49 հոգու տեղ ապրեմ, իրենց ծնողների համար որդի լինեմ, ու բոլորս պիտի տենց ապրենք: Ժամանակը միայն արժեքավոր բաների վրա պիտի ծախսենք»:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով