Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից երթուղի է մտել. Իմացեք, թե որ երթուղին է այն սպասարկելու
Քաղաքի ձեռք բերած նոր, կոմպակտ ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսեց իր աշխատանքը: Այդ մասին տեղեկացանք քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջից: 26 համարի երթուղին, որը Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշի հետ, որոշակիորեն կթեթեւացնի բնակիչների հոգսը: Առաջիկայում երթուղի դուրս կգան մնացած ավտոբուսները, նոր երթուղիների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Մի քանի նկատառում ունեմ ուղեւորներին.
✔️ Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաեւ էլեկտրոնային վճարման համակարգ:
✔️ Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղեւորների եւ ընդհանրապես, երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով։✔️ ✔️Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու եւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին։
Սիրելի երեւանցիներ, տրանսպորտի ռեֆորմը իր բնականոն ընթացքի մեջ է: Միասին բոլոր խնդիրները լուծելու ենք՝ հաջորդաբար: