Նոր իրավիճակ ընդդիմության խորքում

Նոր իրավիճակ ընդդիմության խորքում

Նոր իրավիճակ ընդդիմության խորքում

«Սարգսյանը հստակ է ասել, ես էլ հստակ պատասխանեցի: Չենք հավաքվել այստեղ առաջնորդ փնտրելու, հավաքվել ենք գաղափարի ու նպատակի համար: Բոլոր նրանք, ովքեր այս հրապարակում են, կրում են այդ գաղափարը ու պատրաստ են հասցնել իր հաղթական ավարտին, այս շարժման առաջնորդն են», հունիսի 16-ին հայտարարել է Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ի պատասխան ՀՀԿ նախագահ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որով Սարգսյանը Իշխան Սաղաթելյանին ներկայացրել էր «ընդդիմության առաջնորդ»: Իշխան Սաղաթելյանի պատասխանի տոնայնությունը պարունակում է ակնառու «խոցվածությունը» և իհարկե պատկերացումը, որ Սարգսյանի ձևակերպումը ոչ թե «պատիվ բերող» է՝ չնայած հնչում է «Պատիվ ունեմ» դաշինքի փաստացի առաջնորդի շուրթերից, այլ փողոցի շարժման անարդյունավետության համար «անպատվող» և պատասխանատվությունը Սաղաթելյանի և թերևս նրա ներկայացրած ուժի վրա դնող:

Նոր իրավիճակ ընդդիմության խորքում

Իհարկե որևէ կերպ հետաքրքիր չէր լինի Սաղաթելյանի արձագանքը Սարգսյանին, եթե այն զուտ քաղաքական առումով ի ցույց չդներ այն ներընդդիմադիր հակասությունների պատկերն ու համատեքստը, որի մասին ինքս խոսել եմ բազմիցս, ընդ որում դեռևս տարիներ առաջ: Հարցն այստեղ այն է, որ այդ հակասություններն ու համատեքստը այսպես ասած «համակարգաստեղծ» են, ասել է թե՝ դրանք ոչ թե իրավիճակային բնույթի են, այլ իրավիճակ ստեղծող և այդ առումով էական նշանակություն ու ազդեցություն կարող են ունենալ փողոցի շարժումը դադարեցնելուց հետո այդ շարժումը ծավալած ուժի կամ ուժերի հետագա անելիքի, հետագա ճակատագրի, և դրանից բխող՝ հետագա ներքաղաքական ստատուս-քվոյի վրա: Այդ իմաստով, Սերժ Սարգսյանը մինչ «ընդդիմության առաջնորդի» խոսքին սպասելու հորդորը, լրագրողներին նաև արձագանքեց, որ «արդյունքներ իհարկե կան»: Բնականաբար հարց է առաջանում, թե ինչ արդյունքի մասին է խոսքը: Փաստացի, Սարգսյանը թերևս նկատի ունի հենց այդ արդյունքը՝ գործնականում պատասխանատվության առաջին գծում են հայտնվել և այն տապալել նրա քաղաքական գլխավոր մրցակիցները: Իսկ զուտ պրագմատիկ իմաստով, Սարգսյանի գլխավոր մրցակիցը Նիկոլ Փաշինյանը չէ, և ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի գլխավոր մրցակիցն է Փաշինյանը:

Նոր իրավիճակ ընդդիմության խորքում

Խորհրդարանական ընդդիմություն-նախկին կառավարման համակարգի «տնտեսաքաղաքական բաղադրությունն» այնպիսին է, որ գլխավոր մրցակիցները հենց այդ միավորի կամ շրջանակի ներսում են: Բուրգի գագաթին կամ ջրի խորքում դրանք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, և իհարկե կան այդ առանցքային մրցակցությունից ու դիմակայությունից բխող լոկալ այլ ներընդդիմադիր դիմակայություններ ու հարաբերություններ: Սարգսյանը անցնող 45 օրերի ընթացքում իր համար քաղաքական արդյունք է արձանագրել թերևս այստեղ, որոշակիորեն վերգտնելով այն հեռանկարը, ինչի շուրջ գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ղեկավարի հետ «մտմտում» էր 2018-ին՝ ՀՀԿ պոստիշխանական վերափոխման ռազմավարություն մշակելիս, որը փաստացի «կիսատ թողեց» Ռոբերտ Քոչարյանի «վերադարձը»՝ բանտ և աշխույժ քաղաքականություն:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով