Նոր ծրագիր․ Հաշմանդամություն ունեցող անձինք անձնական օգնական կունենան

Նոր ծրագիր․ Հաշմանդամություն ունեցող անձինք անձնական օգնական կունենան

Նոր ծրագիր․ Հաշմանդամություն ունեցող անձինք անձնական օգնական կունենան

Կառավարությունը հաստատեց հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները։ Կառավարության նիստին որոշման նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։ «Որոշման նպատակն է անձնական օգնականի ծառայություն տրամադրելու միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը, ինչը մեր երկրի և միջազգային պարտավորությունից է բխում, և նաև մեր Կառավարության հանձնառության հնգամյա ծրագրից»,- ասաց Ժամակոչյանը։Որոշմամբ սահմանվում է, որ անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով։

Նոր ծրագիր․ Հաշմանդամություն ունեցող անձինք անձնական օգնական կունենան

«Անձնական օգնականի ծառայությունը կարող են ստանալ հենաշարժական, տեսողական և հոգեկան, մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, որոնց ընտանիքները հաշվառված կլինեն ընտանիքների անապահովության համակարգում և կունենան անապահովության որոշակի մակարդակ»,- ասաց Ժամակոչյանը։Նախարարի տեղակալի խոսքով՝ նախագծով նախատեսվում է, որ 2450 անձ կստանա անձնական օգնականի ծառայություն։ «Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, ով կանցնի վերապատրաստում և կհավաստագրվի։ Նաև անձնական օգնական կարող է լինել հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամը»,- ասաց Ժամակոչյանը։

Նոր ծրագիր․ Հաշմանդամություն ունեցող անձինք անձնական օգնական կունենան

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ-ի հունվարի 1-ից, բայց 2023թ-ին կիրականացվի փորձնական ծրագիր, որի արդյունքներով շտկումներ կիրականացվեն ընդունված կարգի մեջ։ Նախնական հաշվարկով` անձնական օգնականի ծառայության մատուցման համար կպահանջվի 5 186 160 000 դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով՝ 1 ժամվա համար 1050 ՀՀ դրամ։
Այսպիսով, նախագծի շրջանակներում ակնկալվում է հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները, ընդլայնել անկախ կյանքին ուղղված ծառայությունների համակարգը, ներդնել մեխանիզմներ՝ ապահովելու և պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ երեխաների, անկախ կյանքը և համայնքում ներառվելու իրավունքը։

Նոր ծրագիր․ Հաշմանդամություն ունեցող անձինք անձնական օգնական կունենան

Բացի այդ, կառավարությունը որոշում է ընդունել խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանելու մասին։ Կարգավորման նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրականացումը, դյուրինացնել գործընթացը հաշմանդամություն ունեցող անձանց և խելամիտ հարմարեցման պարտականությունը կրող անձանց համար՝ ձևավորելով երաշխիքներ և կողմերի հավասարակշռված շահերի ամբողջություն։Համաձայն նախագծի, խելամիտ հարմարեցումների համար դիմող անձը կարող է դիմել դատարան և պաշտպանել իր շահերը՝ Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով