Նոր մանրամասներ «աղմկահարույց» հայկական արբանյակից. ԲՏԱ-ից նոր տվյալներ են հայտնել

Նոր մանրամասներ «աղմկահարույց» հայկական արբանյակից. ԲՏԱ-ից նոր տվյալներ են հայտնել

Նոր մանրամասներ «աղմկահարույց» հայկական արբանյակից. ԲՏԱ-ից նոր տվյալներ են հայտնել

2022թ-ի մայիսի 25-ին ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «SpaceX» ընկերության օդանավով Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված արբանյակը ՀՀ սեփականությունն է: Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հաստատում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Նոր մանրամասներ «աղմկահարույց» հայկական արբանյակից. ԲՏԱ-ից նոր տվյալներ են հայտնել

Մայիսի 26-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր` «SpaceX» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը։ Դրանից հետո տարբեր կարծիքներ էին հնչում, թե արբանյակը ՀՀ-ին չի պատկանում կամ էլ այն որևէ լուրջ հարց չի լուծելու։

Նոր մանրամասներ «աղմկահարույց» հայկական արբանյակից. ԲՏԱ-ից նոր տվյալներ են հայտնել

Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ԲՏԱ նախարարություն` փորձելով պարզել մի շարք մանրամասներ։ Նշենք, որ նախարարությունը ոչ բոլոր հարցերին է պատասխանել` դրանց մեջ որոշ հարցեր որակելով գաղտնի։

Նոր մանրամասներ «աղմկահարույց» հայկական արբանյակից. ԲՏԱ-ից նոր տվյալներ են հայտնել

Օրինակ, ըստ նախարարության, հրապարակման ենթակա չէ, թե ինչու է արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել գաղտնիության պայմաններում կամ` երբ է սկսվել արբանյակի արձակման համար Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) անդամ երկրներից թույլտվություն ստանալու գործընթացը։ Հարցն այն է, որ գաղտնիության հետ կապված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության նախկին պետ, Սուրեն Պետրոսյանը լրատվամիջոցի հետ զրույցում իր զարմանքն էր հայտնել, թե ումի՞ց է գաղտնի պահել ողջ պրոցեսը ՀՀ կառավարությունը, երբ այդ մասին իմացել են ՀՄՄ բոլոր անդամ պետությունները, այդ թվում, օրինակ, Թուրքիան (քանի որ ՀՄՄ անդամ պետությունները պետք է իրենց թույլտվությունը տային արբանյակ արձակելու համար)։ Այս հարցի պատասխանը, փաստորեն, այդպես էլ չստացանք։

Նոր մանրամասներ «աղմկահարույց» հայկական արբանյակից. ԲՏԱ-ից նոր տվյալներ են հայտնել

ԲՏԱ-ն գաղտնի է համարել նաև այն տեղեկությունը, թե որքա՞ն գումար է վճարվել արբանյակի ձեռքբերման համար, որքա՞ն պետք է արժենա դրա սպասարկման ամսական ծախսը։ ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը հայտնել էր` ծրագրի արժեքը կազմել է մոտ 5 միլիոն դոլար։ Թվերի մասին, ամեն դեպքում, նախարարությունը լռել է` ասելով միայն, որ ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից։ ՄԻաժամանակ, ԲՏԱ-ն հայտնում է, որ արբանյակի ձեռքբերման շուրջ քննարկումները սկսվել են 2021 թվականի հոկտեմբերին։

Նոր մանրամասներ «աղմկահարույց» հայկական արբանյակից. ԲՏԱ-ից նոր տվյալներ են հայտնել

«Արբանյակի կողմից արված տիեզերալուսանկարները կարող են կիրառվել գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանություն, արտակարգ իրավիճակների և մի շարք այլ ոլորտներում նաև գիտական նպատակներով։ Արբանյակը գործելու է մոտ 500 կիլոմետրանոց արևասինխրոն ուղեծրի վրա»,- գրված է մեզ ուղարկված պատասխանում։ Հետաքրքրվել էինք նաև, թե ինչո՞ւ Հայաստանը չկա ծրագրի շահառու 10 երկրների ցանկում. Satlantis ընկերության մշակած արբանյակն ուղեծիր էր դուրս եկել գերմանական Exolaunch ընկերության կողմից Transporter-5 ծրագրի շրջանակում։ Ի պատասխան հայտնել են, թե աշխատանքներն ընթացել են գաղտնիության ռեժիմով, և հայկական կողմն է խնդրել, որպեսզի որևէ հրապարակում չարվի: Հավելենք, որ ավելի ուշ Satlantis-ը հանրայնացրեց այդ փաստը։

Նոր մանրամասներ «աղմկահարույց» հայկական արբանյակից. ԲՏԱ-ից նոր տվյալներ են հայտնել

Ի դեպ, լուրեր էին շրջանառվում, որ նախագծի ֆինանսավորումն ապահովել է Santander բանկը, և գուցե և ՀՀ-ն վարկ է վերցրել բանկից, սակայն նախարարությունը հերքում է այդ տեղեկությունը` ասելով, որ բանկի հետ որևէ առնչություն չեն ունեցել: ԲՏԱ-ն հավելում է, որ մասնագետների գնահատմամբ` արբանյակը քաշ-որակ հարաբերակցության մեջ յուրահատուկ է և լավագույններից մեկն է աշխարհում:

Նոր մանրամասներ «աղմկահարույց» հայկական արբանյակից. ԲՏԱ-ից նոր տվյալներ են հայտնել

Հիշեցնենք, որ ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահի համոզմամբ` Հայաստանն ապագայում ձեռք կբերի այլ արբանյակներ, կազմակերպությունները կմասնակցեն օգտակար բեռը տիեզերք ուղարկելու մրցույթներին, մոտ ապագայում հնարավոր կլինի նաև մեզ մոտ արդեն իսկ նախագծված ու պատրաստված օգտակար բեռն այլ ընկերության հրթիռի միջոցով դուրս բերել ուղեծիր։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով