Նոր մանրամասներ Դարյա Դուգինայի սպшնությունից․ Քննչական կոմիտեն հայտնում է

Նոր մանրամասներ Դարյա Դուգինայի սպшնությունից․ Քննչական կոմիտեն հայտնում է

Նոր մանրամասներ Դարյա Դուգինայի սպшնությունից․ Քննչական կոմիտեն հայտնում է

«Ռուսական աշխարհի գաղափարախոս» համարվող ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան պայթել է մերձմոսկովյան մայրուղում։ Կինը տեղում մահացել է:Ականատեսների խոսքով՝ մեքենայում պետք է լիներ նաև ինքը՝ Դուգինը, սակայն վերջին պահին նա տեղափոխվել է այլ մեքենա։ Դուգինի մեքենան ընթացել է դստեր մեքենայիհետևից, և նա առաջիններից մեկն է եղել, ով հայտնվել է մեքենայի պայթյունի վայրում, որում եղել է իր դուստրը։Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Մոժայսկ մայրուղու վրա՝ Բոլշիե Վյազեմի գյուղի մոտ՝ Մոսկվայի օղակաձև ճանապարհից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա։

Նոր մանրամասներ Դարյա Դուգինայի սպшնությունից․ Քննչական կոմիտեն հայտնում է

Land Cruiser Prado մեքենան, որի ղեկին եղել է 29-ամյա Դարյա Դուգինան, պայթել է ընթացքի ժամանակ, մխրճվել է ցանկապատի մեջ և հրկիզվել։ Դարյան տեղում մահացել է, ամենագնացի բեկորները ցրվել են ճանապարհով մեկ։ Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը կիրակի օրը հայտարարել է, որ Դարյա Դուգինայի ս պանությունը նախապես ծրագրված ու պատվիրված է եղել։ Հետաքննությունը պարզել է, որ պայթուցիկ սարքը ամրացված է եղել մեքենայի հատակին՝ վարորդի նստատեղի տակ։

Նոր մանրամասներ Դարյա Դուգինայի սպшնությունից․ Քննչական կոմիտեն հայտնում է

Տարբեր հանրային դեմքեր և սոցցանցերի օգտատերեր դեպքից անմիջապես հետո ենթադրել են, որ մահափորձի թիրախը կարող էր լինել հենց ինքը՝ Ալեքսանդր Դուգինը։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության վերաբերյալ։ Ալեքսանդր Դուգինը և նրա դուստրը որպես պատվավոր հյուրեր հրավիրված են եղել «Ավանդույթ» փառատոնին մերձմոսկյան Զախարովո կալվածքում, որտեղ փիլիսոփան հանդես է եկել դասախոսությամբ։ Ինչպես գրել է «112» Telegram-ալիքը, հենց այնտեղ՝ կալվածքի մոտ գտնվողավտոկայանատեղիում, մեքենայումկարող էր տեղադրված լինել պայթուցիկ սարք։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով