Նոր նախագիծ. Առաջարկվում է 27 տարեկանի փոխարեն կրթական հիմքով պարտադիր զինծառայությունից տարկետում տալ մինչև 28 տարեկանը

Կառավարությունը ներկայացրել է պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմանը վերաբերող նախաձեռնություն: Նախկինում տարկետման իրավունքից օգտվել են բոլորը, հետագայում այն սահմանվել է միայն լավագույն բուհերի ուսանողների համար: Այժմ Կառավարությունը փորձում է մեղմացնել այս դրույթը. տարկետման իրավունք տալ ոչ թե բոլորին, այլ որոշակի մասնագիտությունների գծով: Գործադիրի առաջարկած լրացումներն առնչվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին:

Նոր նախագիծ. Առաջարկվում է 27 տարեկանի փոխարեն կրթական հիմքով պարտադիր զինծառայությունից տարկետում տալ մինչև 28 տարեկանը

Առաջարկվում է օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր մասով, որի համաձայն՝ Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվելու է նաեւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Տարկետում տրամադրելու կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանելու է Կառավարությունը: Նշվում է, որ 27 տարին լրանալը զորակոչի ենթակա լինելու առավելագույն շեմ սահմանելը կրթության ոլորտում տարկետում ունեցող քաղաքացիների համար ստեղծում է մի շարք խոչընդոտներ, որոնք հնարավորություն չեն տալիս տարկետում ունեցող քաղաքացիներին ավարտել ուսումը: Նման տարիքային շեմ սահմանելու ժամանակ դպրոցական կրթությունը մեր երկրում եղել է 10-ամյա եւ քաղաքացիները, 17 տարեկանում ավարտելով դպրոցը, հնարավորություն են ունեցել մինչեւ 27 տարեկանը լրանալն ավարտել բարձրագույն կրթություն ստանալը` կրթական բոլոր աստիճաններով: Սակայն 12-ամյա կրթության անցնելուց հետո, քաղաքացիները համալսարան են ընդունվում 18 տարեկանում եւ հնարավորություն չեն ունենում ավարտել ասպիրանտական կրթությունը: Առաջարկվում է 27 տարին փոխարինել 28-ով:

Նոր նախագիծ. Առաջարկվում է 27 տարեկանի փոխարեն կրթական հիմքով պարտադիր զինծառայությունից տարկետում տալ մինչև 28 տարեկանը

Պատասխանելով պատգամավորների բազմաբնույթ հարցերին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Կառավարությունը մանրամասն պլանավորել է գործընթացը, հաշվի առել կրթական ու անվտանգային խնդիրների փոխկապակցված լինելը: Նշվել է, որ պետությունը կսահմանի որոշակի պայմաններ տարկետման իրավունք ստացածների համար:

Նոր նախագիծ. Առաջարկվում է 27 տարեկանի փոխարեն կրթական հիմքով պարտադիր զինծառայությունից տարկետում տալ մինչև 28 տարեկանը

Պատգամավորներին մտահոգել է այն հարցը, որ այս կարգավորումը կարող է ուսանողի մասնագիտության ընտրությունը պայմանավորել զուտ տարկետման իրավունք ստանալու հնարավորությամբ, եւ շատերը բանակից խուսափելու նպատակով կարող են օգտվել տարկետման իրավունքից: Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ տարկետման իրավունքը կրթության անընդհատության ապահովմանն է միտված. բանակից ազատման խնդիր չկա: Կարծիք է հնչել, որ բուհերի մասնագիտությունների ու տնտեսության միջեւ խզում կա: Այս հարցում պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ նախարար Դումանյանը համակարծիք է եղել՝ նշելով, որ պատճառներից մեկն էլ բուհական մասնագիտությունների ցանկի բազմազանությունն է: Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով