Նոր նախագիծ. 100 դրամ կգանձվի. Ահա թե ինչի համար

Նոր նախագիծ. 100 դրամ կգանձվի. Ահա թե ինչի համար

Նոր նախագիծ. 100 դրամ կգանձվի. Ահա թե ինչի համար

100 դրամ պետական տուրք՝ յուրաքանչյուր պատվերից: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է օնլայն հարթակներով տաքսի ծառայություն մատուցող՝ այսպես ասած միջնորդ կազմակերպություններին հարկային դաշտ բերել, պետական տուրք գանձել, հայտնում է 1lurer.am-ը։

Նոր նախագիծ. 100 դրամ կգանձվի. Ահա թե ինչի համար

«Կան օնլայն ագրեգատորը և այդ ագրեգատորին կպած տաքսոպարկերը: Դրանք հիմնականում Հայաստանում գրանցված ընկերություններ են, բայց օնլայն ագրեգատորները որպես էդպիսին ՀՀ-ում որևէ կարգավիճակ չունեն: Ինչպես իրենք են ասում՝ իրենք միջնորդ են հանդիսանում փոխադրողի և պատվիրատուի միջև և այդ միջնորդության համար գանձում են որոշակի գումար»,-նշում է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Նոր նախագիծ. 100 դրամ կգանձվի. Ահա թե ինչի համար

Հայաստանում առցանց տաքսի ծառայություն մատուցող երեք հիմնական ընկերությունից ստացված տվյալով՝ մոտ 30.000 ակտիվ վարորդ է աշխատում, որոնք օրական միջինում 100.000 պատվեր են ունենում՝ մինիմալը 400 դրամով: ՏԿԵ նախարարի տեղակալի խոսքով՝ օնլայն պատվերով աշխատող ընկերությունները կանոնավոր ուղևորափոխադրողներից այսկերպ ուղևոր են փախցնում:

Նոր նախագիծ. 100 դրամ կգանձվի. Ահա թե ինչի համար

«Եթե դու ավտոբուսով 4 հոգով երթևեկում ես, վճարում 400 դրամ, տաքսիով էլ ես էդքան վճարում: Սա ստացվում է անհավասար պայմաններ կանոնավոր ուղևորափոխադրումների և այս պահին որևէ կարգավիճակ չունեցող և որևէ տուրք չվճարող օնլայն տաքսիների միջև»,-նշում է փոխնախարարը: Օնլայն տաքսի ծառայություն մատուցող երեք ընկերությունն էլ թեմայի շուրջ մեկնաբանություն չտվեց: Փոխարենը՝ տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահն իր մտահոգությունները հայտնեց: Վահագն Սահակյանի կարծիքով՝ պետական տուրքի փոխարեն անհրաժեշտ է բոլոր տաքսի ծառայություն մատուցողներին լիցենզավորման դաշտ բերել:

Նոր նախագիծ. 100 դրամ կգանձվի. Ահա թե ինչի համար

Նախագիծն այժմ Կառավարությունում է, օրենքի ուժ ստանալու պարագայում օնլայն յուրաքանչյուր պատվեր առնվազն 100 դրամով կթանկանա: Փոխնախարարի խոսքով՝ այդկերպ նաև մատուցվող ծառայությունների որակը կբարձրանա: Նախագծով յուրաքանչյուր պատվերից տուրք չվճարելու, ուղևորին բջջային հավելվածի միջոցով էլեկտրոնային կտրոն չտրամադրելու դեպքում սահմանվում է 300.000 դրամի տուգանք:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով