Նոր վարժական հավաքներ կանցկացվեն․ Կառավարությունն այսօր որոշում կայացրեց

Նոր վարժական հավաքներ կանցկացվեն․ Կառավարությունն այսօր որոշում կայացրեց

Նոր վարժական հավաքներ կանցկացվեն․ Կառավարությունն այսօր որոշում կայացրեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին որոշում կայացրեց:

Նոր վարժական հավաքներ կանցկացվեն․ Կառավարությունն այսօր որոշում կայացրեց

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով:

Նոր վարժական հավաքներ կանցկացվեն․ Կառավարությունն այսօր որոշում կայացրեց

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2022թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները: Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով