Նոր փոփոխություն․ Վաշինգտոնի կարևոր որոշումը Կովկասի հարցում

Նոր փոփոխություն․ Վաշինգտոնի կարևոր որոշումը Կովկասի հարցում

Նոր փոփոխություն․ Վաշինգտոնի կարևոր որոշումը Կովկասի հարցում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասի բանակցությունների ավագ խորհրդական է նշանակել պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի նախկին օգնական Ֆիլիպ Ռիկերին: Փաստացի, Ռիկերը նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ՝ Էնդրյու Շոֆերի փոխարեն: ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայյաստանին ու Ադրբեջանին երկարաժամկետ կարգավորման հարցում աջակցելուն, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելուն: Թեև պետքարտուղար Բլինքենը նշել է Մինսկի խմբի համաախագահի աշխատանքը շարունակելու ԱՄՆ հանձնառությունը, այդուհանդերձ նկատելի է, որ Վաշինգտոնը բավականին մեծ շեշտադրում է կատարում պայմանականորեն նոր տրամաբանության՝ Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփման վրա: Այդ պարագայում իհարկե հարց է առաջանում, թե որտե՞ղ է տեսնում Վաշինգտոնն Արցախը, ի՞նչ «կարգավիճակով»:

Նոր փոփոխություն․ Վաշինգտոնի կարևոր որոշումը Կովկասի հարցում

Խոսքը տվյալ պարագայում Արցախի իրավա-քաղաքական կարգավիճակի մասին չէ, որի բաց լինելու վերաբերյալ Միացյալ Նահանգները արել է տարբեր հայտարարություններ: Խոսքն այն մասին է, թե Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփման «գծում» ԱՄՆ ինչպես է պատկերացնում Արցախի դիրքը, որտեղ ռուս խաղաղապահներ են և որտեղ Ռուսաստանն ունի էական ներկայացվածություն: Սա նշանակում է, որ այդուհանդերձ կա որոշակիորեն թեկուզ լռելյայն փոխհամաձայնեցված աշխատանքի բաժանո՞ւմ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որ տեղի է ունենում ոչ ֆորմալ ռեժիմում, թե՞ Վաշինգտոնը փորձում է Երևանին ու Բաքվին բերել որոշակի համաձայնությունների շրջանցելով Արցախի հարցը, ակնկալիքով, որ այդ համաձայնությունները հետո արդեն թույլ կտան ավելի բարենպաստ միջավայրում վերադառնալ Արցախի հարցին:

Նոր փոփոխություն․ Վաշինգտոնի կարևոր որոշումը Կովկասի հարցում

Հնարավոր է նաև, որ Վաշինգտոնը չնայած երկարաժամկետ կարգավորման նպատակադրման մասին հայտարարություններին, այդուհանդերձ գործնական մակարդակում չունի երկարաժամկետ նպատակներ կամ դիտարկումներ՝ հայ-ադրբեջանական հարցի առումով, և այստեղ ԱՄՆ համար կա տակտիկական նշանակության երկու հանգամանք՝ ռազմավարական ավելի կարևոր նպատակների համատեքստում. հայ-ադրբեջանական հարցում պահպանել այնքան ներկայություն, որը թույլ կտա մրցակցային խնդիրներ առաջադրել Ռուսաստանին և Իրանին, միաժամանակ կառավարելի թելեր ապահովել Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ: Մեծ հաշվով, այդ առումով էական է ոչ թե Կովկասի հարցերի առնչությամբ ԱՄՆ դիվանագետի փոփոխությունը, նորի նշանակումը, այլ այն, թե Վաշինգտոնը երբ և ինչ է պատասխանելու միջուկային գործարքի վերաբերյալ Իրան-ԵՄ համաձայնությանը: Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Թեհրանը ստացել է ԱՄՆ պատասխանը և սկսել դրա քննարկումը և դրա ավարտից հետո կհայտնի իր դիրքորոշումը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով