Նոր փոփոխություն. ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է

Նոր փոփոխություն. ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է

Նոր փոփոխություն. ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է

Հանրային քննարկման են ներկայացրել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը։ Այս մասի հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նոր փոփոխություն. ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է

«Սա նշանակում է, որ արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը։Վկայականների և ատեստատների առաջարկվող տեսքին կարող եք ծանոթանալ այստեղ»։

Նոր փոփոխություն. ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է

Ներկայումս հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները:

Նոր փոփոխություն. ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է

Ավարտական փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով, ինչը պահանջում է ժամանակ, ֆինանսական միջոցներ, քիչ չեն նաև կորցնելու, անհրաժեշտության դեպքում հավաստիությունը ստուգելու, այլ ռիսկերով պայմանավորված գործոնները:

Նոր փոփոխություն. ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է

Ստորև ներկայացնում ենք նախագծի հիմնավորումը, որը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից.Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.Միջոցառման գլխավոր նպատակն է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լայն կիրառումն ուսուցման ու կրթության կառավարման համակարգերում: Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ պարբերություններից, 3-րդ պարբերության 5-րդ 6-րդ կետերից:

Նոր փոփոխություն. ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ կետից, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածից, ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. օգոստոսի 17-ի N 65-Ն հրամանից։Միջոցառման իրականացումը պայմանավորված է հանրակրթության ոլորտում վարչարարության կրճատման, թվային գործիքների զարգացման, ռեսուրսների խնայողության անհրաժեշտությամբ:

Նոր փոփոխություն. ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է

1.1. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.Ներկայումս հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները:Ավարտական փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով, ինչը պահանջում է ժամանակ, ֆինանսական միջոցներ, քիչ չեն նաև կորցնելու, անհրաժեշտության դեպքում հավաստիությունը ստուգելու, այլ ռիսկերով պայմանավորված գործոնները:

Նոր փոփոխություն. ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.Թվայնացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին տրվող ավարտական փաստաթուղթը:Մարդկային ռեսուրսների խնայողության, բաց, թափանցիկ համակարգ ձևավորելու նպատակով թվային գործիքների զարգացման միջոցով «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը» ընդլայնում է վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական համակարգը:

Նոր փոփոխություն. ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է

Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.Ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներից ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավումը:Փաստաթուղթը կդառնա հասանելի՝ ըստ անհրաժեշտության: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320-ն հրամանում լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունումը նախատեսում է պետական բյուջեի ծախսերի նվա­զեց­ում:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով