Նռան այս օգտակար հատկությունների մասին դուք դեռ չգիտեք

Նռան այս օգտակար հատկությունների մասին դուք դեռ չգիտեք

Նռան այս օգտակար հատկությունների մասին դուք դեռ չգիտեք

Նուռն ամենահամեղ մրգերից է, որը նաև բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Fithacker.ru-ն ներկայացրել է նուռ օգտագործելու պատճառներ։Բարձրացնում է հեմոգլոբինը։ Նռան ամենահայտնի հատկությունն անեմիայի դեմ պայքարն է։  Նռան հատիկներն արդյունավետորեն իջեցնում են արյան ճնշումը։Նռան կեղևով թեյը կարող է հանգստացնել նյարդային համակարգը, օգնում է ազատվել տագնապի զգացումից և լավ քնել։ Բարձրացնում է հորմոնների ակտիվությունը։ Նռան հատիկները յուղեր են պարունակում, որոնք վերականգնում են հորմոնալ հավասարակշռությունը։

Նռան այս օգտակար հատկությունների մասին դուք դեռ չգիտեք

Վարակազերծում է կոկորդն ու բերանը։ Նռան կեղևի թուրմն անգինայի ու ֆարինգիտի դեպքում օգտագործում են՝ կոկորդը, ստոմատիտի դեպքում՝ բերանը ողողելու համար։ Դրանում պարունակվող նյութերն օգնում են ազատվել ցավից, իսկ օրգանական թթուները վերացնում են վարակը։ Կարող են օգտագործել դիաբետով հիվանդները։ Նուռն այն քիչ մրգերից է, որը թույլատրվում է օգտագործել շաքարային դիաբետի դեպքում։

Նռան այս օգտակար հատկությունների մասին դուք դեռ չգիտեք

Օգտակար է մաշկի համար։ Եթե յուղոտ մաշկ ունեք, որի վրա բշտիկներ են առաջանում, կարող եք նուռ օգտագործել։ Մի փոքր տապակած, տաք նռան կեղևները խառնեք ձիթապտղի յուղի հետ։ Պահեք սառնարանում, մաշկին քսեք շաբաթվա ընթացքում 2 անգամից ոչ ավելի։ Նռան կեղևի փոշով կարելի է արդյունավետորեն բուժել այրվածքները, ճաքերը։ Դուրս է բերում ճիճուներին։ Հասած նռան կեղևը նյութեր է պարունակում, որոնք օգնում են դուրս բերել ճիճուներին։

Նռան այս օգտակար հատկությունների մասին դուք դեռ չգիտեք

Ազատում է դիարեայից։ Նուռն օգտագործվում է դիարեայի դեպքում։ Ինֆեկցիոն դիարեայի դեպքում այն պայքարում է դրա պատճառ հանդիսացող օրգանիզմների դեմ։ Պայքարում է բորբոքման դեմ։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով