Շուրջ մեկ ժամ տևողությամբ տեղացած կարկուտը հսկայական վնասներ է պատճառել

Շուրջ մեկ ժամ տևողությամբ տեղացած կարկուտը հսկայական վնասներ է պատճառել

Շուրջ մեկ ժամ տևողությամբ տեղացած կարկուտը հսկայական վնասներ է պատճառել

Մարտակերտի վերին ենթաշրջանում շուրջ մեկ ժամ տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Շուրջ մեկ ժամ տևողությամբ տեղացած կարկուտը հսկայական վնասներ է պատճառել

Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը վնասել է բանջարաբոստանային մշակաբույսերը և բերքատու ծառերը: Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Չափար գյուղում հասել է 2 սմ-ի, Վաղուհասում, Հաթերքում և Գետավանում՝ 1սմ-ի, Դրմբոն և Չլդրան համայնքերում ուժեղ քամու հետևանքով վնասվել են էլեկտրալարերը:

Շուրջ մեկ ժամ տևողությամբ տեղացած կարկուտը հսկայական վնասներ է պատճառել

Կարկուտի և քամու հետևանքով ավերածություններ են առաջացել նաև Ասկերան քաղաքում, Խնածախ, Նախիջևանիկ, Նորագյուղ, Իվանյան, Լուսաձոր, Խնապատ, բնակավայրերում: Համայնքներում այս պահին իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով