Շտապ․ Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է գրшվել Բերդաշեն գյուղը, հակառակ համաձայնագրին. Wargonzo
Այս մասին հայտնում է wargonzo տելեգրամյան ալիքը։
«Ադրբեջանի զինվшծ ուժերը, հակառակ համաձայնագրին, փորձում են գրավել Բերդաշեն գյուղը։ Այս մասին @wargonzo-ին հայտնում են հենց գյուղի բնակիչները:
Բերդաշենը գտնվում է Մարտունու շրջանում, որի վեց գյուղերը, համաձայն ստորագրված փաստաթղթի, պետք է անցնեն Բաքվի վերահսկողության տակ: Սակայն Բերդաշենը այս ցուցակում չկա, ուստի Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները հակասում են Արցախում տեղի ունեցած հրադադարի դադարեցման պայմաններին:
Ներկայումս Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում կանխել ադրբեջանցի զինվորականների մուտքը իրենց տարածքներ»:
Նշենք, որ Խծաբերդ ու Հին թաղեր գյուղերը հայկական ջոկատների առկայության պայմաններում մնացել են հայկական կողմին։ Խծաբերդից դեպի արևելք, Տումի գյուղ, էլի հայկական դիրքեր են մնացել։