Ո՞վ կանի ավելի լավ առաջարկ Մոսկվային՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն․ Խաղաղապահ մանդատը Լավրովը աճուրդի է հանել

Ո՞վ կանի ավելի լավ առաջարկ Մոսկվային՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն․ Խաղաղապահ մանդատը Լավրովը աճուրդի է հանել

Ո՞վ կանի ավելի լավ առաջարկ Մոսկվային՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն․ Խաղաղապահ մանդատը Լավրովը աճուրդի է հանել

«Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ցանկանում է անել Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղում, ուստի հիմա չեմ կարող կռահել։ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կողմերից որևէ մեկը, իհարկե, իրավունք ունի առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ, բայց մենք դրանք դեռ չենք տեսել», հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը, պատասխանելով ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունների մասին հարցին: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հնչել էր Հայաստանի կառավարության օգոստոսի 4-ի նիստում: Դրանում խոսվեց մասնավորապես այն մասին, որ ՝ ՌԴ խաղաղապահ մանդատը կամ պետք է Արցախոում գործի լիարժեք, եթե անգամ Ադրբեջանը չի վավերացրել այն, կամ, եթե կա այդ կապակցությամբ խոչընդոտ, ապա Երևանը կբազմապատկի ջանքը մանդատի միջազգային երաշխիքների ուղղությամբ, փաստացի՝ հարցի միջազգայնացման ուղղությամբ: Առաջինն արձագանքել էր Կրեմլը, խոսնակ Պեսկովի շուրթերով, որը նշել էր, թե հայ-ռուսական բազմակողմ և սերտ շփումների միջոցով կհստակեցվեն մանդատի վերաբերյալ Երևանի հարցերը: Ընդ որում, Պեսկովի արձագանքի վերաբերյալ մեկնաբանությունում նկատել էի, որ Կրեմլը փաստացի լեգիտիմացնում է խաղաղապահ մանդատի վերաբերյալ Երևանի հարցադրումները՝ թեև դա բոլորովին չի երաշխավորում լուծումների վերաբերյալ մոտեցումների նույնականությունը, բայց բաց է մնում հարցը, թե արդյո՞ք նույն վերաբերմունքը կարող է լիել օրինակ ՌԴ ԱԳՆ շրջանակում:

Ո՞վ կանի ավելի լավ առաջարկ Մոսկվային՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն․ Խաղաղապահ մանդատը Լավրովը աճուրդի է հանել

Եվ ահա, Լավրովի արձագանքը վկայում է, որ այստեղ կա մոտեցումների տարբերություն, քանի որ Լավրովի արձագանքում նկատելի է Երևանի հայտարարությունների վերաբերյալ դժգոհ տոնայնությունը: Դրա վկայությունն է այն, որ Լավրովը չի խոսում այն մասին, թե կքննարկեն Երևանի մտահոգությունները կամ հարցադրումները, այլ նշում է, թե չկան կոնկրետ առաջարկներ: Ինչով կարող է պայմանավորված լինել Կրեմլի և ՌԴ ԱԳՆ արձագանքների որոշակի տարբեր տոնայնությունը, թերևս այլ խոսակցության նյութ է և այստեղ չպետք է ստանալ տպավորություն, թե խնդիրը վերաբերում է միայն արցախյան հարցին կամ հայ-ադրբեջանական հակամարտությանը: Իշխանական համակարգում գերատեսչական տակտիկական պատկերացումների հանգամանքը հատուկ է գործնականում ցանկացած երկրի, այդ թվում առավել ևս խոշորների, որտեղ ամեն մի գերատեսչություն մի յուրօրինակ «համակարգ-պետություն» է պետության մեջ: Եվ հենց դա է նաև, որ լուրջ և բարդ է դարձնում աշխատանքը խոշոր ուժային կենտրոնների հետ, որոնք անկասկած ռազմավարական իմաստով հետապնդելով նույն նպատակը, իրենց ներքին համակարգերում կարող են դիտարկել դրան հասնելու կամ դրա սպասարկման տարբեր ճանապարհներ:

Ո՞վ կանի ավելի լավ առաջարկ Մոսկվային՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն․ Խաղաղապահ մանդատը Լավրովը աճուրդի է հանել

Իսկ այդ ճանապարհների տարբերությունը ինքնին արդեն խնդիր է այդ ուղղությամբ աշխատող փոքրերի համար, եթե նույնիսկ բավարարի ընդհանուր նպատակը, իսկ այս դեպքում մեղմ ասած հարց է նույնիսկ այդ ընդհանուր նպատակի համադրելիությունը հայկական խնդիրների և շահերի հետ: Այդ իմաստով, Լավրովի արձագանքը մեծ հաշվով թողնում է տպավորություն, որ նա «աճուրդի» է հանում ռուսական խաղաղապահ մանդատը, հայտարարելով, որ առաջարկի իրավունք ունի նաև Բաքուն: Ասել կուզի, ո՞վ կանի ավելի լավ առաջարկ Մոսկվային՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն, նրա հետ էլ Լավրովը կնախընտրի աշխատել՝ բնականաբար այդ մոտեցման արդյունավետությունը հավաստիացնելով Պուտինին: Անշուշտ արժե նաև հարցը դիտարկել քիչ այլ կողմից էլ: Մասնավորապես, Լավրովի արձագանքի համատեքստում հնարավոր է և այն է, որ խաղաղապահների ռուսական մանդատի «միջազգայնորեն ամրացման» միտքն առաջ քաշող Երևանից ակնկալվող առաջարկը թարգմանաբար նշանակում է ակնկալվող առաջարկ այդ միջազգային շրջանակից: Այդ առումով, ի դեպ, կա իհարկե որոշակի տրամաբանություն, որովհետև, եթե միջազգային հանրությունը խաղաղապահ մանդատի հարցում պատրաստ չլինի ՌԴ հետ աշխատանքի, այլ տրամադրված լինի պայքարի, ապա Ռուսաստանը մանդատը պահելու հարցում գործընկեր ընտրելու է ինչպես միշտ՝ Թուրքիա և Ադրբեջան: Ինչ կստացվի, կամ ինչպես կստացվի, բարդ է ասել, բայց միարժեք է, որ հայկական բաժինն այդ ամենից կլինի միայն հավելյալ ռիսկը: Իհարկե դա չեզոքացնելուն է միտված նաև Երևանի այն աշխույժ դիվանագիտական աշխատանքը, որ փորձ է արվում իրականացնել հնարավորինս բազմազան ուղղություններով:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով