Ովքեր են Բաքվից Հայաստան վերադարձած 5 գ երիները
Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կարդացին հայրենիք վերադարձած 5 գ երիների անունները։
Նրանք են՝ Գալոյան Թաթուլ Սամվելի (Գյումրի), Գալստյան Արայիկ Հրաչյայի (Գյումրի), Իսրայելյան Հովհաննես Գևորգի (Գյումրի),Մովսիսյան Վահրամ Արայիկի (Գյումրի),, Մանուկյան Կարեն Արայիկի (Մասիս):Այստեղ էին հավաքվել գ երիների բազմաթիվ հարազատներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ 44-օրյա պատ երազմի ժամանակ թ շնամին մերթընդմերթ հարվածներ է հասցրել նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքին։ Արդյունքում՝ Ադրբեջանի կողմից օկուպացվել է Արցախի մեծ մասը։
Նոյեմբերի 9-ին հրադադարի եռակողմ հայտարարություն է ստորագրվել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ։ Հավելենք, որ վ իրավորների, գ երիների ու ռ ազմագեր իների մասին պաշտոնական վերջնական տվյալներ չկան։