Որդեկ որույս մայրերը կրկին մայրանալու հնարավորություն կստանան․ Նոր որոշում

Որդեկ որույս մայրերը կրկին մայրանալու հնարավորություն կստանան․ Նոր որոշում

Որդեկ որույս մայրերը կրկին մայրանալու հնարավորություն կստանան․ Նոր որոշում

Հաշվի առնելով պ ատերազմից հետո որդոկ որույս մայրերի կրկին զավակ ունենալու ցանկությունը եւ այդ հարցում պետական աջակցության կարեւորությունը, կառավարությունը փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով սահմանվեց շահառուների նոր խումբ, որոնց համար վերացվել են գործող որոշմամբ սահմանված հիմնական եւ լրացուցիչ պահանջները: Այսօր՝ փետրվարի 25-ին, կառավարության նիստում նախագիծը ներկայացրեց առողջապհության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Որդեկ որույս մայրերը կրկին մայրանալու հնարավորություն կստանան․ Նոր որոշում

Խոսքը վերաբերում է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշմանը: Այս որոշման ընդունման նպատակը պայմանավորված է Արցախյան երկրորդ պ ատերազմի հետևանքները մեղմելու, պ ատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մ արտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զ ոհված (մ ահացած) որդու ծնողներին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնություն տրամադրելու, նրանց իրավունքներն օրենսդրորեն սահմանելու և դրանց իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ:

Որդեկ որույս մայրերը կրկին մայրանալու հնարավորություն կստանան․ Նոր որոշում

Նախարարը նշեց, որ այս որոշման ընդունման դեպքում որդեկ որույս մայրերը ցանկության եւ հակացուցումների բացակայության դեպքում հնարավորություն կունենան օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից: Ներկայիս կարգավորմամբ նշված որոշմամբ սահմանված շահառուների խմբերում ներառված են` զ ինվորական ծ առայության ընթացքում կամ զի նվորական ծ առայության ավարտից հետո զ ինվորական ծ առայության հետ կապված պատճառական կապով զ ոհված (մ ահացած) որդու ծնողները, որոնց նկատմամբ գործում են որոշակի սահմանափակումներ, մասնավորապես, անզավակ լինելու և կնոջ 42 տարեկանը լրացած չլինելու պայմանները: Այսինքն նոր որոշմամբ չեն գործելու անզավակ լինելու, ամուսնությունը գրանցած լինելու եւ կնոջ 42 տարեկանը լրացած լինելու սահմանափակումները:

Որդեկ որույս մայրերը կրկին մայրանալու հնարավորություն կստանան․ Նոր որոշում

«Սրանով հնարավորություն կընձեռնվի, որպեսզի որդեկորույս ծնողները եւս մեկ անգամ այս վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով վերագտնեն իրենց: Սա շատ կարեւոր նախագիծ է, ցանկացողների մեծ հոսք ունենք»,-ասաց նախարարը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով