Որդուս մահը իմաստավորելու միակ ճանապարհը Հայաստանի հզորացում է. Սերժանտ Արեն Մեհրաբյանի հայրը պ արտության պատճառների մասին

Որդուս մահը իմաստավորելու միակ ճանապարհը Հայաստանի հզորացում է. Սերժանտ Արեն Մեհրաբյանի հայրը պ արտության պատճառների մասին

Որդուս մահը իմաստավորելու միակ ճանապարհը Հայաստանի հզորացում է. Սերժանտ Արեն Մեհրաբյանի հայրը պ արտության պատճառների մասին

Սեպտեմբերի 21-ին սերժանտ Արեն Մեհրաբյանին հնարավորություն էր տրվել Հայաստանի անկախության օրվա առթիվ եթերով շնորհավորել հարազատներին ու հայությանը: Արենն առաջինը շնորհավորեց պապիկին՝ Մակար Մեհրաբյանին: «Պապ ջան, ինչու հենց քեզ հիշեցի, որովհետև իմ մեջ դու ես սերմանել հայրենասիրությունը ու անկախ Հայրենիքի հանդեպ սերը: Միակ մարդն ես իմ ճանաչածներից, ում համար թանկ է հայրենիքը, և հայրենիք գալու համար դու շատ բաներ ես թողել ուրիշ երկրում …»:Երկու տարի առաջ Կալիֆորնիայի համայնքային քոլեջի ֆիզիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո Արենը նույնպես ԱՄՆ-ից վերադարձավ Երևան՝ զ ինվորական ծ առայություն անցնելու համար: Մայրը՝ Սաթիկ Նաիրյանն ասում է, որ 21-ամյա որդին ուզում էր շարունակել կրթությունը աստղաֆիզիկայի ուղղությամբ, բայց որոշեց առ ժամանակ դադար տալ: «Ես պարտք ունեմ հայրենիքիս, գնամ ծառայեմ, հետո կշարունակեմ հիմնական կրթությունս»,- որոշել էր Արենը: Նա մոտ էր երազանքին, զորացրվելուն 2,5 ամիս էր մնացել, երբ սկսվեց պ ատերազմը:

Որդուս մահը իմաստավորելու միակ ճանապարհը Հայաստանի հզորացում է. Սերժանտ Արեն Մեհրաբյանի հայրը պ արտության պատճառների մասին

Սերժանտ Արեն Մեհրաբյանին իր հ րետանավոր զ ինակիցների հետ հոկտեմբերի 1-ին Իջևանի զ որամասից տեղափոխել էին Արցախ։Սեպտեմբերի 27-ին՝ պ ատերազմի առաջին օրը, կամավորագրվեցին նաև Արենի հայրը՝ Մհեր Մեհրաբյանը, հորեղբայրը՝ Արամ Մեհրաբյանն ու նրա որդին՝ Դավիթը: Սեպտեմբերի 28-ին նրանք արդեն Արցախում էին: Արենը գիտեր, որ հարազատները կ ռվում են տարբեր ճ ակատներում: Իմացավ, որ հայրը 12 օր հետո վ իրավորվել է ոտքից, նրան վ իրահատել են ու տեղափոխել Երևան, բայց դա չընկճեց նրան: Արենն ավելի երկար դիմադրեց թ շնամուն, հ րետանավորների նրանց դասակը 28 օր առանց հերթափոխի կ ռվում էր Մարտակերտում։ Հոկտեմբերի 27-ի գիշերը, լույս 28-ին հրամանատարական կազմն Իջևանից մեկնում է Արցախ՝ հերթափոխ իրականացնելու: Երբ հ րամանատարների մեքենան մոտ է լինում նրանց դիրքերին, «Բայրաքթար» անօդաչու թ ռչող սարքը (ԱԹՍ) նկատում է նրանց ու հարվածում մեքենային: Արենն ընկերների հետ շտապում է օգնության, չորս հրամանատարներն էլ վ իրավոր էին, նրանցից երեքին տեղավորում են կողքի խրամատում:

Որդուս մահը իմաստավորելու միակ ճանապարհը Հայաստանի հզորացում է. Սերժանտ Արեն Մեհրաբյանի հայրը պ արտության պատճառների մասին

«Հրամանատարներից մեկն ասում է, որ ոտքերս չեմ զգում: Ոտքերը կոտրված են լինում, իսկ տղաները մտածում են, որ երևի ողնաշարն էլ է վնասվել, խրամատից վրանը բերում են ու դրանով տեղափոխում: Բոլորը միասին տեղավորվում են խրամատում, «Բայրաքթարի» սնարյադը տեսնում է նրանց ու հարվածում»,- այսքանը Արենի ծնողներին պատմել են վիրավոր հրամանատարները:Խրամատում գտնվող 6 զ ինվորները՝ Արեն Մեհրաբյանը, Հենրի Արուտյունովը, Գագիկ Աբրահամյանը, Արամ Սիմոնյանը, Կարեն Պետիկյանը, Էդվարդ Դովլաթբեկյանը և վ իրավոր հրամանատարը զոհվում են: Կողքի խրամատում գտնվող վ իրավոր հրամանատարները կենտրոնին տեղեկացնում են կատարվածի մասին։ Շտապօգնություն է գալիս, մեկը վ իրավորներին է տանում, մյուսը՝ դ իերը:«Ց ավն այն է, որ դ իերը տեղափոխել են Երևանի դ իահերձարան, գիտեին, թե ում դ իերն են և ոչ մեկի ընտանիքին տեղյակ չեն պահել: Մենք վերջին անգամ հոկտեմբերի 27-ին, երեկոյան ժամը 5-ին խոսեցինք Արենի հետ։ Վերջին հեռախոսազրույցի ժամանակ հարցրեց. «Մամ, պ ատերազմը երկա՞ր է տևելու, եթե երկար է տևելու, մեզ դեղորայք, զ ինվորական հագուստ և անհրաժեշտ այլ պարագաներ են պետք»: Մի երկար ցուցակ ուղարկեց, գնեցինք ինչ ուզել էր, դասավորեցինք արկղերի մեջ ու հանձնեցինք ընկերոջ ծնողներին: Հոկտեմբերի 29-ին արկղերը հասել էին Ստեփանակերտ, բայց մենք չգիտեինք, որ մեր որդիների դ իերն արդեն Երևանում են»,- պատմում է մայրը:

Որդուս մահը իմաստավորելու միակ ճանապարհը Հայաստանի հզորացում է. Սերժանտ Արեն Մեհրաբյանի հայրը պ արտության պատճառների մասին

Վերջին հեռախոսազանգից հետո 3 օր չեն կարողացել կապվել իրենց որդու հետ։ «Ասացին, թե Մարտակերտի շրջանում կապը խափանվել է: Հոկտեմբերի 30-ին զանգեցի Արենի ընկերոջ հորը, որպեսզի նրանցից մի բան իմանամ: Նա ասաց՝ Հենրիս չկա, ԴՆԹ-ի թեստ ենք հանձնել: Արենի հայրը՝ Մհերը, որ ժամեր առաջ էր հիվանդանոցից տուն վերադարձել, այդ լսելով՝ միանգամից դ իահերձարան է գնացել և տեսել, որ տղաների դ իերն այնտեղ են»,- շարունակում է Արենի մայրը՝ Սաթիկ Մեհրաբյանը:Սաթիկն ընկերներին խնդրել է Պաշտպանության նախարարության թեժ գիծ զանգել, նրանք ասել են, որ Արենը զ ոհվել է, բայց իրենք չեն տեղեկացնում զ ոհվածների հարազատներին: Ասել են՝ դուք պետք է զանգեք, դուք պետք է փնտրեք:Հոկտեմբերի 28-ին զ ոհված 7 զ ինծառայողների անունները Պաշտպանության բ անակը (ՊԲ) փետրվարի 2-ին հրապարակեց:«Նրանց ասում եմ՝ մարդը զ ոհվել է հայրենիքի համար, ինչ դժվար էր այդ թղթաբանությունն անեիք, տայիք ոստիկանության թաղային տեսուչին, որ տուն բերեր, մի շնորհակալություն ասեր ու հանձներ մեզ»,- ասում է Մհերը և ավելացնում, որ նույն քաոսային վիճակը մար տադաշտում էր: Թիկունք չկար, Արցախն ամբողջությամբ մարտադաշտ էր: Խրամատներ չկային, զ ինվորները մարտի ժամանակ էին խրամատներ փորում: Պ ատերազմն ամբողջությամբ վեր հանեց հրամանատարական կազմի անգրագիտությունը:

Որդուս մահը իմաստավորելու միակ ճանապարհը Հայաստանի հզորացում է. Սերժանտ Արեն Մեհրաբյանի հայրը պ արտության պատճառների մասին

«Պ ատերազմի ժամանակ մենք հաղթանակի սահմանում չունեինք։ Ալիևը հենց սկզբում պ ատերազմի իր սահմանումը հստակ տվեց՝ Ղարաբաղի կապիտուլյացիա: Փաշինյանի սահմանումը ո՞րն էր»,- հարցնում է Արցախյան երկրորդ պ ատերազմի ժամանակ կամավորագրված լեյտենանտ Մհեր Մեհրաբյանը:Մհերը պատմում է, որ սեպտեմբերի 28-ին, երբ եղբայրներով հասել են Հայկազովի զորամաս, այն արդեն գ նդակոծված էր։ Այստեղ պարզվել է, որ մա րտական առաջադրանք չի լինելու:«Մենք մինչև հոկտեմբերի 5-ը Մարտունիում էինք, դրանից հետո տեղափոխվեցինք՝ Ֆիզուլիով գնացինք Ջաբրայիլի թիկունք և մինչև հոկտեմբերի 9-ն այնտեղ էինք գտնվում: Այստեղ նույնպես մար տական առաջադրանք չունեինք, գործողությունների պլան չունեինք։ Մոտավոր կրակում էինք և չգիտեինք, թե անհրաժեշտության դեպքում ինչպես րոնց ենք խփում թիկունքից, կամ՝ թ շնամին առաջ է եկել: Եթե արդեն առաջ է եկել, ուրեմն մենք շրջափակման մեջ ենք մնում: Ենթադրելով ասում եմ, որ թուրքերն են առաջ եկել, և մենք շրջափակման մեջ ենք ընկել: Ռացիա չունեինք որևէ մեկի հետ կապվելու համար, հեռախոսով կապվեցինք շտաբի պետի հետ, նա չընդունեց, որ շրջափակման մեջ ենք:

Որդուս մահը իմաստավորելու միակ ճանապարհը Հայաստանի հզորացում է. Սերժանտ Արեն Մեհրաբյանի հայրը պ արտության պատճառների մասին

Հետո ասացին, որ դիրքերը թողնենք և արագ դուրս գանք տարածքից: Կեսօր էր, զ ինվորներին լցրեցինք մեքենաները և 2 գրադ մեքենայով դուրս բերեցինք։ Գրադներից 10-ը մնացին այնտեղ, որովհետև դրանք արդեն խփված էին: Քարտեզ չունեի, որ տեսնեմ՝ նահանջի ճանապարհ կա՞, թե ոչ, միայն գիտեի, որ մեզնից աջ Հադրութն է: ԱԹՍ-ներն անընդհատ պտտվում էին մեր գլխավերևում, այդտեղից փախանք մի գյուղ, որտեղ մի տատիկ մեզ թեյ, սուրճ, հաց տվեց։ Մի օր մնացինք այդտեղ, հետո կրկին փախանք մեկ ուրիշ դիրք, 4-րդ օրը հասանք մի անտառային ձորակի, այստեղ գյուղացիներից մեկը նահանջի ճանապարհը ցույց տվեց:Հրաման կար, որ զ ինվորներին պիտի դուրս բերենք այդտեղից, որոշեցինք գիշերով մի գծով վազքով գնալ: Ճանապարհին այլ վայրերից նահանջող զ ինվորներ էին միացել մեզ՝ մոտ 150 հոգի։ Ավելի քան 7 կմ պիտի վազեինք, որոշեցինք ավտոմատներից բացի ուրիշ ոչինչ չվերցնել հետներս: Բայցևայնպես, ես ջուր վերցրեցի և ուսապարկս, որովհետև զ րահաբաճկոն ու մետաղյա սաղավարտ չունեինք, մտածում էի, որ ուսապարկը մի քիչ կպաշտպանի: ԱԹՍ-ները գտել էին մեզ և անընդհատ գ նդակոծում էին: Մոտ 5 կմ վազել էինք արդեն, զգացի, որ ԱԹՍ-ի արկը գլխավերևումս է, ձայնով արդեն կարողանում էինք որոշել: Ճանապարհից դուրս եկա, 3 քայլ արեցի ու պառկեցի գետնին, 1 մետրի վրա, ոտքերիս մոտ արկը պայթեց:

Որդուս մահը իմաստավորելու միակ ճանապարհը Հայաստանի հզորացում է. Սերժանտ Արեն Մեհրաբյանի հայրը պ արտության պատճառների մասին

Կոնտուզիա ունեի, ոտքից վ իրավորվեցի, զ ինակիցներիցս մեկն ինձ օգնեց, նրա ուսին հենված 1,5 կմ քայլեցի, արդեն ուժասպառ էի եղել, ոտքս ա րյունահոսում էր, այլևս չէի կարող շարունակել ճանապարհը: Պառկեցի մի տեղ, այդ ժամանակ մի «Նիվա» մեքենա եկավ, ինձ տեղավորեցին մեքենայի մեջ: Ճանապարհին այլ վիրավորներ էլ կային, նրանց էլ լցրեցին մեքենան ու հասցրին Կարմիր շուկա։ Այստեղ առաջին բուժօգնություն ցույց տվեցին մեզ, հետո տեղափոխեցին Ստեփանակերտ։ Վիրահատելուց հետո Գորիսից ուղղաթիռով տեղափոխեցին Երևան»,- պատմում է Արենի հայրը՝ Մհերը:Նրա խումբը 25 կմ վազելով հասել է մինչև Մաճկալաշեն, Ամարաս վանական համալիրի մոտ: Ճանապարհին նոր վ իրավորներ են ունեցել, «Բայրաքթարը» խփել է, բայց հաջողվել է զ ինվորներին դուրս բերել այդտեղից:

Որդուս մահը իմաստավորելու միակ ճանապարհը Հայաստանի հզորացում է. Սերժանտ Արեն Մեհրաբյանի հայրը պ արտության պատճառների մասին
Ֆիզիկոս, գործարար Մհեր Մեհրաբյանը երկար վերլուծել է մեր պար տության պատճառները, որը նրան տեսանելի է եղել մ արտի առաջին օրերին: «Ամեն ինչ ռ ազմական գաղտնիք է համարվում մեր երկրում, իրականում այն ամենը, ինչը փակել էին մեզ համար, լիովին տեսանելի է google maps-ով: Այս քարտեզով մեր պար տությունն արդեն տեսնում ենք»,- ասում է նա՝ ցույց տալով ամայի հողատարածքների մեջտեղում, բաց երկնքի տակ գտնվող զ որամասերը:«Հայրենիքը հայրենիք է դառնում, երբ քրտինք ես թափում այդ հողի վրա»,- շեշտում է Մհերը: Արցախյան առաջին պ ատերազմի ժամանակ 7 շրջան էինք վերցրել մեր հսկողության տակ, բայց դրանք չբնակեցրինք, ժողովրդի սեփականությունը չդարձրինք: Ադրբեջանցիներն իրենց երեխաներին կրթել են «դրանք մեր հողերն են՝ պիտի ետ բերենք» գաղափարով։ Մենք մեր երեխաներին կրթել ենք «սա մեր հողը չէ» կարգախոսով: Զ ինվորական համազգեստը ինտելեկտուալ զգացողություններ չի առաջացրել մարդկանց մոտ: «Պ ատերազմում տեսա լավ դաստիարակված, առյուծասիրտ տղաների և տեսա ռ ազմական կրթություն ստացածների անգրագիտությունը: Տեսել եմ 30 տարվա թալանված բանակ և տեսել եմ 2,5 տարվա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում բանակին: Ցավալի է, որ ռ ազմական ակադեմիա են գնում կրթություն ստանալու ձգտում չունեցողները, բայց այնտեղ էլ սպաներ կրթելու պատասխանատվություն ստանձնողներ չկան»,- ասում է Մհերը:Որդու՝ Արեն Մեհրաբյանի մահն իմաստավորելու միակ ճանապարհը գործարար հայրը համարում է Հայաստանի հզորացումը: Նա միանգամայն իրատեսորեն քննարկում է ռ ազմական արդյունաբերություն սկսելու իր ծրագիրը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով