Որն է բնակարանի ամենաանվտանգ տեղը երկրաշարժի ժամանակ․ Ցուցումներ ԱԻՆ-ից

Որն է բնակարանի ամենաանվտանգ տեղը երկրաշարժի ժամանակ․ Ցուցումներ ԱԻՆ-ից
|
Որն է բնակարանի ամենաանվտանգ տեղը երկրաշարժի ժամանակ․ Ցուցումներ ԱԻՆ-ից

Հայկական լեռնաշխարհը, որի մի մասում այժմ գտնվում է Հայաստանը, համարվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկը և մտնում է Միջերկրածովային սեյսմիկ զոնայի մեջ:Հանրապետության ողջ տարածքը բաժանվում է 7 և 8 բալային սեյսմիկ գոտիների: Դրանցից են՝ Շիրակի և Արարատյան դաշտեր, Վայոց ձոր և հարավային Զանգեզուր: 8 բալային գոտում ներառված է Հայաստանի ողջ տարածքի 70%, իսկ 7 բալային գոտում՝ 30%: Երկրաշարժերի ուժգնությունը սակայն կարող է հասնել 9-10 բալի (12 բալային սանդղակով), որը կախված է խորը խզվածքների հանգույցների հատումների հետ (Գյումրի, Զանգեզուր, Վայոց ձոր):Արտակարգ իրավիճակների նախարարությունից Իրավաբան.net-ը տեղեկանում է, թե ինչ պետք է անել ցնցումների ժամանակ, և ո՞րն է բնակարանի ամենաանվտանգ տեղը։Այսպիսով, երբ տեղի են ունենում ցնցումներ և դուք գտնվում եք շենքի 1-3 հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից: Իսկ եթե գտնվում եք ավելի բարձր հարկերում, պետք է կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից և պատուհաններից հեռու:

Որն է բնակարանի ամենաանվտանգ տեղը երկրաշարժի ժամանակ․ Ցուցումներ ԱԻՆ-ից

Կենդանական աշխարհի ներկայացուցիչները զգու՞մ են մոտալուտ երկրաշարժը ․
Կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ զգում են մոտալուտ երկրաշարժը, հատկապես կատուները, ձկները, շները, առնետները, օձերը և այլն: Սակայն սա զանգվածային բնույթ պիտի կրի, որ համարվի երկրաշարժի նախանշան:
Ուժեղ երկրաշարժից հետո տուն վերադառնա՞մ, թե ոչ․
Ուժեղ երկրաշարժից հետո, երբ դուք գտնվում եք դրսում կամ դուրս եք եկել բնակարանից, պետք չէ անմիջապես վերադառնալ շենք: Անհրաժեշտ է գնալ բաց տարածություն և սպասել պաշտոնական հայտարարությանը:

Որն է բնակարանի ամենաանվտանգ տեղը երկրաշարժի ժամանակ․ Ցուցումներ ԱԻՆ-ից

Հնարավոր է արդյոք կանխատեսել ուժեղ երկրաշարժը․ Հիմնախնդիրը դեռևս լուծված չէ: Այս ուղղությամբ գիտակիրառական աշխատանքներ են տարվում աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում: ԱԻՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում Ազգային սեյսմիկ բազմապարամետրային մշտադիտարկման դիտացանցի արդիականացմանն ու վերազինմանը: Կան կանխատեսման մի քանի հաջող փորձեր, սակայն չարդարացված կանխատեսումներն ավելի շատ են: Կարելի է ասել, որ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումը դեռևս հավաստի և հուսալի չէ: Սակայն չի բացառվում ակնհայտ նախանշանների հիման վրա արված կարճաժամկետ կանխատեսումը:

Որն է բնակարանի ամենաանվտանգ տեղը երկրաշարժի ժամանակ․ Ցուցումներ ԱԻՆ-ից

Ինչպե՞ս կարելի է ապահովել նոր կառուցվող բնակելի շենքերի սեյսմակայունությունը
Նախ պետք է մանրամասն ուսումնասիրել կառուցվող շենքի շինհրապարակի ինժեներա-երկրաբանական և սեյսմիկ պայմանները, որոնց հիման վրա և ելնելով սեյսմակայուն շինարարության գործող նորմերից՝ նախագծվում է շենքը: Շենքի նախագիծը պարտադիր պետք է անցնի մասնագիտական փորձաքննություն: Շինարարությունն իրականացնողը և որակի հսկողը պետք է ունենան համապատասխան լիցենզիաներ: Պետք է արգելվի ցանկացած շեղում հաստատված նախագծից: Շենքը շահագործելիս անհրաժեշտ է պահպանել մշակված կանոնները, և այլն: Այս դեպքում շենքի սեյսմակայունությունը կլինի բարձր

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով