Որն է հայրության արձակուրդը․ Ավելացել է նպատակային արձակուրդի ևս մեկ տեսակ

Որն է հայրության արձակուրդը․ Ավելացել է նպատակային արձակուրդի ևս մեկ տեսակ

Որն է հայրության արձակուրդը․ Ավելացել է նպատակային արձակուրդի ևս մեկ տեսակ

Աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածը վերաբերում է նպատակային արձակուրդների տեսակներին: Օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն՝ հոդվածում ավելացվել է նաև հայրության արձակուրդը:

Որն է հայրության արձակուրդը․ Ավելացել է նպատակային արձակուրդի ևս մեկ տեսակ

Իրավաբան Զարինե Հովհաննիսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ նոր փոփոխությունն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձյան՝ նպատակային են համարվում․ 1) հղիության և ծննդաբերության արձակուրդը. 2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը. 3) ուսումնական արձակուրդը. 4) պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդը. 5) չվճարվող արձակուրդը. 6) հայրության արձակուրդը:

Որն է հայրության արձակուրդը․ Ավելացել է նպատակային արձակուրդի ևս մեկ տեսակ

«Օրենսգիրքը լրացվել է նաև 171.6 հոդվածով, որի համաձայն՝ երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»,-նշում է իրավաբանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով