Որն է մեր բոլոր խնդիրների իրական պատճառը

Որն է մեր բոլոր խնդիրների իրական պատճառը

Որն է մեր բոլոր խնդիրների իրական պատճառը

Դասի սկզբում պրոֆեսորը մի փոքր ջրով լի բաժակ բարձրացրեց: Նա պահեց այդ բաժակը այնքան ժամանակ, մինչև որ բոլոր ուսանողները ուշադրություն դարձրին.
_Ըստ Ձեզ ինչքա՞ն է կշռում այս բաժակը:
_Հիսուն գրամ:
_Հարյուր գրամ:
_Հարյուր քսանհինգ գրամ,_ ենթադրում էին ուսանողները:

_ Ես ինքս չգիտեմ,_շարունակեց պրոֆեսորը,_ դա իմանալու համար պետք է բաժակը կշռել: Բայց խնդիրը այլ բանում է. ին՞չ կլինի եթե ես այս բաժակը ձեռքումս պահած կանգնեմ մի քանի րոպե:
_Ոչինիչ,_ պատասխանեցին ուսանողները:
_Լավ: Իսկ ին՞չ կլինի եթե ես ձեռքումս պահեմ այս բաժակը մեկ ժամ,_ նորից հարցրեց պրոֆեսորը:

Որն է մեր բոլոր խնդիրների իրական պատճառը

_Ձեր ձեռքը կցավի,- պատասխանեց ուսանողներից մեկը:
_Ձեր ձեռքը կքարանա, Դուք մկանների ուժեղ ցավ կզգաք, և անգամ հնարավոր է անդամալուծվել և ստիպված կլինենք Ձեզ հիվանդանոց տեղափոխել,_ ասաց ուսանողներից մեկը՝ մնացածների ծիծաղը առաջացնելով:
_Շատ լավ,_ շարունակեց պրոֆեսորը,_բայց փոխվեց արդյո՞ք այդ ընթացքում բաժակի կշիռը
_Ոչ,- հնչեց պատասխանը:
_Այդ դեպքում որտեղի՞ց առաջացավ ցավ մկաններում և մեջքի շրջանում:

Որն է մեր բոլոր խնդիրների իրական պատճառը

Ուսանողները զարմացած էին և հուսալքված:
_Ի՞նչ պետք է անեմ ես, որպեսզի ազատվեմ այդ ցավից,_ հարցրեց պրոֆեսորը:
_Բաց թողնել բաժակը,_ հետևեց լսարանի պատասխանը:
_Հենց այդպես,_գոչեց պրոֆեսորը,_ նույնն էլ տեղի է ունենում կյանքի խնդրիների և անհաջողությունների հետ:

Եթե պահեք նրանք Ձեր գլխում մի քանի րոպե՝ բնական է: Եթե մտածեք այդ մասին երկար ժամանակ՝ կսկսեք ցավ զգալ: Իսկ եթե սկսեք երկար ժամանակ մտածել այդ մասին, ապա այն կպարալիզացնի Ձեզ, այնպես որ դուք այլևս չեք կարողանա այլ բանով զբաղվել:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով