Որքան սուրճ է թույլատրվում խմել օրվա ընթացքում

Որքան սուրճ է թույլատրվում խմել օրվա ընթացքում

Որքան սուրճ է թույլատրվում խմել օրվա ընթացքում

Գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան խոսել է օրական սուրճի թույլատրելի քանակի մասին, որը չի վնասի առողջությունը, հաղորդում է RT-ն: Նրա խոսքով, սուրճ խմելն, ամեն դեպքում, կարող է որոշակի կախվածություն առաջացնել, որը ժամանակի ընթացքում բացասաբար է անդրադառնում նյարդային համակարգի վրա:

Որքան սուրճ է թույլատրվում խմել օրվա ընթացքում

Նա խորհուրդ է տվել օրական երկու բաժակից ավելի սուրճ չխմել: «Գաստրոէնտերոլոգիայի տեսանկյունից իդեալական է համարվում ուտելու ժամանակ սուրճ խմելը: Շատերի համար զուտ ծիսական պահ է նախաճաշին սուրճ խմելը, որը կարող է վնասակար լինել, եթե դա պարզապես դատարկ սուրճ է՝ առանց որևէ ուտեստի»,- ասել է Դիանովան:

Որքան սուրճ է թույլատրվում խմել օրվա ընթացքում

Սննդաբանը հավելել է, որ ըմպելիքի երկրորդ բաժակը սովորաբար խմում են ճաշից հետո, երբ մարդու մոտ աշխատունակության անկում է նկատվում: Դա նույնպես խորհուրդ է տրվում անել ետճաշիկի կամ նախուտեստի շրջանակում:

Որքան սուրճ է թույլատրվում խմել օրվա ընթացքում

Մասնագետն ընդգծել է, որ խոսքը որակյալ հատիկավորված սուրճի մասին է՝ անկախ դրա պատրաստման եղանակից: Բացի այդ, նա հիշեցրել է սոմնոլոգների խորհուրդը՝ սուրճ չխմել քնելուց վեց ժամ առաջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով