Որ դեպքերում են ժառանգները մեկուսացվում ժառանգությունից

Որ դեպքերում են ժառանգները մեկուսացվում ժառանգությունից

Որ դեպքերում են ժառանգները մեկուսացվում ժառանգությունից

Քաղաքացիական օրենսգրքի 1191-րդ հոդվածով սահմանվում է անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելը։ «1․ Ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգությունից մեկուսացվում են այն անձինք, ովքեր դիտավորյալ խոչընդոտել են ժառանգատուի վերջին կամքի իրականացմանը, դիտավորյալ կյանքից զրկել են ժառանգատուին կամ հնարավոր ժառանգներից որևէ մեկին կամ մահափորձ են կատարել նրանց կյանքի նկատմամբ: Բացառություն են կազմում այն անձինք, որոնց նկատմամբ ժառանգատուն կտակը կազմել է մահափորձ կատարելուց հետո:

Որ դեպքերում են ժառանգները մեկուսացվում ժառանգությունից

2. Ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգությունից մեկուսացվում են ծնողական իրավունքներից զրկված ծնողները, որոնց ծնողական իրավունքները չեն վերականգնվել ժառանգությունը բացվելու ժամանակ:3. Անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելու համար հիմք են դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և (կամ) վճիռը:

Որ դեպքերում են ժառանգները մեկուսացվում ժառանգությունից

Անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելու պահանջով դատարան դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնց համար նման մեկուսացումն առաջացնում է ժառանգության հետ կապված գույքային հետևանքներ:4. Սույն հոդվածի կանոնները տարածվում են ժառանգության պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների վրա:5. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերի կանոնները կիրառվում են նաև կտակային հանձնարարության նկատմամբ»,-նշվում է օրենսգրքում:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով