Որ պետւթյունն է պահանջում իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը

Որ պետւթյունն է պահանջում իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը

Որ պետւթյունն է պահանջում իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը

Չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն խնդրի խաղաղ ու տևական կարգավորման, անցած շաբաթավերջին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը․ «ԱՄՆ-ը շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում:

Որ պետւթյունն է պահանջում իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը

Բաքվում` Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններից հետո ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ասել էր՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու լավ հեռանկար կա։

Որ պետւթյունն է պահանջում իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը

Նույնը նա կրկնել է նաև Երևանում՝ ընդգծելով. «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել այդ գործընթացին. մենք շատ ենք ցանկանում օգտակար լինել: ԱՄՆ-ը նաև անդամ է Մինսկի խմբի համանախագահության, որը կարևոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ մենք հավատարիմ ենք մնում այդ գործընթացին։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը ևս կարևոր դեր է խաղում։ Այնպես որ, ես զգում եմ, որ սա հնարավորությունների պահ է տարածաշրջանի համար, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք Հայաստանին խաղաղության հասնելու համար»։

Որ պետւթյունն է պահանջում իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանը ԵԱՀԿ-ի առջև ունեն պարտավորություններ․ «Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հարցի կարգավորումը և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի համար միջազգային պարտավորություն է, որից ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն կարող հրաժարվել։ Դրա համար այն իրավիճակը, որը ստեղծվել է Ռուսաստանի հետ կապված Ուկրաինայում սանձազերծած պատերազմից հետո իհարկե խնդիր է, բայց այն չի փոխում գերտերությունների մոտեցման գլխավոր էությունը։ Արցախի կարգավիճակը որոշվում է հանրաքվեյով, Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքը մեկ միավոր է և չի կարող տրոհվել։ Իհարկե հարկավոր է նաև, որ միջազգային խաղաղարար ուժեր պարտավոր են Արցախի անվտանգությունը։Երբ մենք ասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորում՝ դա ենք հասկանում։ ԱՄՆ-ն պնդել է և շարունակելու է պնդել այդ բոլոր կետերը և դա վերաբերում է և՛ Հայաստանին և՛ Ադրբեջանին՝ անկախ նրանից, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինչ քայլեր կփորձեն ձեռնարկել, որպեսզի խուսափեն խաղաղ կարգավորման տարբերակից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Որ պետւթյունն է պահանջում իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը

Ըստ Ղուկասյանի՝ այնուամենայնիվ միջազգային հանրությունը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու եվրոպական պետությունները հետևողական պնդել են ու շարունակելու են ճնշել Հայաստանին ու Ադրբեջանին, որպեսզի և՛ Ադրբեջանը և՛ Հայաստանը ճանաչեն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում արցախահայության ինքնորոշման իրավունքը և հանրաքվեի իրավական նշանակությունը, որը պետք է կազմակերպվի մարդկանց կարգավիճակը որոշելու համար․ «Իհարկե ադրբեջանական փոքրամասնությունը նույնպես պետք է ունենա ազատ հնարավորություն մասնակցել այդ հանրաքվեին՝ եթե ցանկանա։ Խոսքը գնում է այն մարդկանց մասին, ով մինչև 88 թվականը կապ է ունեցել Արցախի հետ, ապրել է այնտեղ կամ որևէ կերպ կապակցված է եղել»։

Որ պետւթյունն է պահանջում իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը

Մեր զրուցակիցը համարում է, որ Քերըն Դոնֆրիդի հարցազրույցում կարևոր դրույթն այն է, որ նա չցանկացավ հաստատել, որ ԱՄՆ-ն դիմել է Արցախի կարգավորման հարցում նշաձողը իջեցնելու համար․ «ԱՄՆ-ի հետ կապված նման բան չի եղել։Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի նշած բարեկամ պետությունների շարքում պետք է որոնել այլ պետություններ։ Ոչ թե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, այլ Ռուսաստանն ու Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանն ու Բելառուսն են հորդորում Փաշինյանին իջեցնել Արցախի հարցում նշաձողը։ Դա արևմուտքը չէ, արևմուտքը որևէ կերպ չի փորձել ձախողել Արցախի ինքնորոշման հարցը։ Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, սակայն արևմուտքը այդ բոլոր մեղադրանքներին հակադրվեց ու ցույց տվեց, որ այդ ամենը զրպարտություն է ու ինքը նման բաների հետ առնչություն չունի»,-եզրափակեց նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով