Ուզում եք երջանիկ լինել, ուրեմն հետևեք այս խորհուրդներին
Քայլեք ամեն օր 10-30 րոպե և քանի դեռ քայլում եք՝ ժպտացեք: Լռության մեջ անցկացրեք ամենաքիչը 10 րոպե: Քնեք 7 ժամից ոչ պակաս: Առաջնորդվեք այս երեք սկզբունքներով. էներգիա, խանդավառություն, կարեկցանք: Ժամանակ անցկացրեք 70-ից բարձր և 6-ից ցածր մարդկանց հետ: Ավելի շատ երազեք:
Ավելի շատ օգտագործեք մթերքներ, որոնք աճում են ծառերի վրա և ավելի քիչ մթերքներ, որոնք պատրաստվում են գործարաններում: Շատ ջուր խմեք:
Օրվա մեջ ժպիտ պարգևեք ամենաքիչը երեք մարդու: Ժամանակ հատկացրեք յոգայի, մեդիտացիայի և աղոթքի համար, քանի որ դրանք վերականգնում են Ձեր կորցրած էներգիան:
Մի վատնեք Ձեր թանկագին ժամանակը բամբասանքների վրա: Մոռացեք անցյալի խնդիրները: Ձեր հարազատ մարդկանց մի հիշեցրեք անցյալում եղած վեճերի մասին, դա կխանգարի Ձեր ներկայիս երջանկությանը:
Դուրս հանեք Ձեր գլխից բացասական մտքերը և ուշադրություն դարձրեք Ձեր կյանքի դրական կողմերի վրա: Կյանքը շատ կարճ է, որպեսզի այն ծախսեք ատելության վրա: Պետք չէ ոչ ոքի ատել: Ինքներդ Ձեզ այդքան լուրջ մի վերաբերվեք:
Կարիք չկա հաղթել բոլոր բանավեճերում: Սովորեք ընդունել, որ դուք նույնպես կարող եք սխալվել: Հաշտվեք Ձեր անցյալի հետ, որպեսզի այն չպղտորի ձեր ներկան: Մի համեմատեք Ձեր կյանքը ուրիշների հետ: Դուք ոչինչ չգիտեք նրանց մասին:
Սովորեք ներել: Այն, թե ինչ են մտածում Ձեր մասին ուրիշները, չպետք է Ձեզ անհանգստություն պատճառի: Ձեր աշխատանքը հոգ չի տանի Ձեր մասին, երբ դուք հիվանդ լինեք, իսկ ընկերները հոգ կտանեն: Մի մոռացեք նրանց:
Նախանձը ժամանակի անիմաստ կորուստ է: Դուք արդեն ունեք այն ամենն ինչ պետք է Ձեզ, իսկ եթե ոչ՝ կունենաք ապագայում: Կարևոր չէ, թե դուք ինչպես եք զգում Ձեզ. արթնացեք, հագնվեք և շփվեք մարդկանց հետ: Հաճախակի զանգահարեք հարազատներին:
Ձեզ համար ողջամիտ սահմաններ գծեք: Լավագույնն առջևում է…