Ում թեկնածությունն է քննարկում իշխանությունը Օնիկ Գասպարյանի փոխարեն

Ում թեկնածությունն է քննարկում իշխանությունը Օնիկ Գասպարյանի փոխարեն

Ում թեկնածությունն է քննարկում իշխանությունը Օնիկ Գասպարյանի փոխարեն

Օնիկ Գասպարյանի փոխարեն իշխանությունը դիտարկում է Ջալալ Հարությունյանի և Անդրանիկ Մակարյանի թեկնածությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է ստորագրել ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու առաջարկը: Չնայած նախագահն առաջարկը դեռևս չի ստորագրել, այնուամենայնիվ, իշխող ու ժն արդեն իսկ քննարկում է, թե ով է լինելու ԶՈՒ ԳՇ հաջորդ պետը:

Ում թեկնածությունն է քննարկում իշխանությունը Օնիկ Գասպարյանի փոխարեն

Factor.am-ի տեղեկություններով՝ այս պահին դիտարկվում է երկու անուն՝ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, որը ի դեպ, չէր միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին, և ՀՀ ՊՆ ռ ազմական վերահոսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանի թեկնածությունը:

Ում թեկնածությունն է քննարկում իշխանությունը Օնիկ Գասպարյանի փոխարեն

Հավելենք, որ ըստ օրենքի, եթե նախագահը եռօրյա ժամկետում չի ներկայացնում վարչապետի առաջարկի շուրջ իր առարկությունները, ապա Գասպարյանի աշխատանքից ազատումն ուժի մեջ է մտնում: Եթե նախագահն առարկություններ ներկայացնի, վարչապետը հնգօրյա ժամկետում պետք է ներկայացնի իր հիմնավորումները:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով