Ուշագրավ դիտարկումներ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանն ընդառաջ

Ուշագրավ դիտարկումներ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանն ընդառաջ

Ուշագրավ դիտարկումներ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանն ընդառաջ

Հայկական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ օգոստոսի վերջին Մոսկվայում սպասվող Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը Ադբեջանի նախագահը հստակ կերպով դնելու է «Զանգեզուրյան միջանցք» կոչվածի հարցը: Թե որտեղից են հայկական մամուլի տրամադրության տակ հայտնվում Ալիևի «դնելիք» հարցերի վերաբերյալ տեղեկությունները, դժվար է ասել: Դրանք կարող են հայտնվել որտեղից ասես, և նույնիսկ Հայաստանի իշխանական շրջանակներից, եթե անգամ հայտնվում են արմատապես ընդդիմադիր դիրքավորումով հայտնի պարբերականներում: Ի վերջո, եթե հանդիպումից առաջ ընդդիմադիր մամուլով հանրայնացվի այդպիսի «ռիսկ» կամ «սպասում», իսկ հանդիպումից հետո պարզվի, որ չկա այդպիսի «ապոկալիպտիկ» սցենար, դա կաշխատի հօգուտ իշխանության: Իսկ մամուլին վնաս՝ չի լինի, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարաբնույթ հանգամանքների բերումով:

Ուշագրավ դիտարկումներ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանն ընդառաջ

Այդպիսով, հնարավոր է դիտարկել այդօրինակ տեղեկությունների ի հայտ գալու ամենատարբեր սցենարներ, ընդհուպ՝ քաղաքական իշխանությանը ձեռնտու: Ի՞նչպիսին է վիճակն իրականում, սա արդեն թերևս շատ ավելի բարդ խնդիր է, որովհետև դա արդեն կախված չէ հայաստանյան մեդիադաշտի որևէ կոմբինացիայից: Այստեղ վճռորոշ նշանակություն ունեն արտաքին գործոնները: Այն, որ վերջին շրջանում դրանք բավականին ինտենսիվ կերպով են ծավալվել Կովկասի, և մասնավորապես հայ-իրանական սահմանի շուրջ, անկասկած է: Բայց, պետք է խոստովանել, որ այստեղ էլ կա չափազանց սուղ տեղեկատվություն, թե հատկապես ի՞նչ տարբբերակներ և մոդելներ են քննարկվում, բացի իհարկե նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ամրագրված տարբերակից, որը առայժմ խնդրի առնչությամբ թերևս միակ հանրայնացված տարբերակն է: Ի՞նչ տարբերակ է դիտարկում Միացյալ Նահանգները, որը հայտարարել է օգնելու պատրաստակամության և առաջարկի մասին:

Ուշագրավ դիտարկումներ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանն ընդառաջ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ խոսքը «տեխնիկական աջակցության» մասին է, սակայն առ այսօր պարզ չէ, թե ինչպիսին են այդ առաջարկի մանրամասները, ի տարբերություն նոյեմբերի 9-ի 9-րդ կետի, ինչ բովանդակություն ունի ամերիկյան պատկերացումը և այն ընդհանրապես որքանով է համադրվում օրինակ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տարիներ շարունակ քննարկված բովանդակության հետ, մասնավորապես՝ մադրիդյան սկզբունքների հետ: Հարցերը իսկապես շատ են և բավականին բարդ է անշուշտ ուժային կենտրոններից ստանալ պատասխաններ, իսկ Հայաստանի իշխանության համար հրապարակել այդ կենտրոնների ռազմավարություններին վերաբերող մանրամասներ՝ թերևս բարդ է, քանի որ դա ավելի շուտ կարող է բարձրացնել Հայաստանի պատասխանատվության բեռը, քան այդ կենտրոնների:

Ուշագրավ դիտարկումներ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանն ընդառաջ

Դրան զուգահեռ, Հայաստանում քաղաքական ուժերը պարբերաբար հայտարարում են, թե՝ «միջանցք» չի կարող լինել և չի լինելու: Սրանք իհարկե կարևոր հայտարարություններ են, սակայն հարցը ամենևին չի սահմանափակվում «միջանցք» լինել-չլինելով: Որովհետև ի վերջո որևէ բան ոչ միայն լինելու է՝ իրավիճակի որևէ դասավորություն, այլ գործնականում միշտ կա: Ըստ այդմ, Հայաստանի կենսունակությունն այստեղ կախված է ոչ թե այն բանից, թե որքան քաղաքական ուժեր կգտնվեն, որ բարձրաձայն կասեն, թե ինչ չի լինելու, այլ, թե որքան հանրային-քաղաքական պատասխանատու ուժեր և թիմեր կգտնվեն, որ կստանձնեն որևէ լինելիքի և անելիքի վերաբերյալ խոսքի և դիրքորոշման պատասխանատվություն:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով